ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՌԻՍԿԵՐԻ ԵՒ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀՀ ԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
![](https://csi.am/sites/default/files/styles/850x580scale/public/1_3.jpg?itok=j9XuO0hz)
2019 թ. փետրվարի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանի հետ կայացած հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են շահառուների համար մշակված և գործարկման պիլոտային փուլում գտնվող ռիսկերի և պահանջմունքների գնահատման էլեկտրոնային գործիքում կատարված փոփոխությունները:
Ա. Կիրակոսյանը Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին ներկայացրել է վերամշակված գործիքի կիրառումը, որից հետո աշխատակիցները փորձարկել են այն՝ դիտարկելով շահառուի անձնական գործի օրինակ:
Վերամշակված գործիքը հնարավորություն է տալու վեր հանելով շահառուի ռիսկերը ու պահանջմունքները վերասոցիալականացման գործընթացը դարձնել առավել թիրախավորված:
Source Url: