ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գործունեություն
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գործունեությունն ու նախաձեռնություններն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման, իրավունքի գերակայության, սոցիալական ինտեգրման և հակամարտության հանգուցալուծման:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՔՀԻ-ն իրականացնում է մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված գործողությունն` կենտրոնանալով քրեական դատավարությունում մարդու իրավունքներին, վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեմ պայքարի, ազատ և արդար դատավարության իրավունքի պաշտպանության, կյանքի իրավունքի վրա:
Մենք խթանել ենք մարդու իրավունքներին առնչվող հարցերի կարգավորումն ու հանգուցածուծումը ստորև մեթոդներով՝
• Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների և մեխանիզմների ձևավորում և ներդրում․
• Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետական պաշտոնյաների, իրավաբանների, միջազգային և տեղական մասնագետների ներգրավմամբ՝ հանդիպումներ, ֆոկուս խմբեր, սեմինարներ, վերապատրաստում և կարողությունների զարգացում․
• Մարդու իրավունքների խախտման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մոնիթորինգ և հաշվետվություն, առաջարկություններ և պետական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնություններ
• Իրազեկության բարձրացում և քարոզարշավներ՝ անհապաղ պատասխան պահանջող խնդիրների վերաբերյալ
ՔՀԻ-ն բացահայտում է մարդու իրավունքների խախտումների դեպքերին վերաբերող գործեր, իրականացնում է նրանց հետաքննությունը, հետևում, անում հայտարարություններ և բարձրացնում այդ հարցերի վերաբերյալ հանրային իրազեկությունը: ՔՀԻ-ն նպաստել և ներգրավվել է քրեակատարողական հիմնարկների հանրային դիտորդման խմբերում, հատուկ դպրոցների և Ազգային կանխարգելիչ մեխանիզմում՝ի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներքո: ՔՀԻ-ն իրականացրել է փակ հաստատությունների մոնիթորինգ, քրեակատարողական հիմնարկների, բանակում կարգապահական մեկուսարանների, հատուկ դպրոցների, հոգեբուժական հաստատությունների, աջակցել ազատություններից զրկված անձանց սոցիալական ներգրավմանը և վերականգնմանը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխան հանձնարարականներ մշակվել և ներկայացվել են պետական հաստատությունների և միջազգային շահագրգիռ կողմերի ուշադրությանը՝ պայմանական վաղաժամկետ ազատման, բանակում կարգապահական տույժի կիրառման, անչափահասների հանդեպ խոշտանգումների և վատ վերաբերմունքի, անչափահասների՝ որպես մեղադրյալ դատական նիստերում ներգրավվածության վերաբերյալ:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ-ն աշխատել է նպաստելու ժողովրդավարական ինստիտուտների առաջընթացին պետական քաղաքականության և ինստիտուտների ավելի հաշվետու և զգոն գործունեությանը՝ մարդու իրավունքների հարցերի և քաղաքացիական ներգրավվածության ուղղությամբ:
• Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանող ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում և զարգացում
• Ժողովրդավարական բարեփոխումներ և օրենսդրական նախաձեռնությունները
• Քաղաքացիական մասնակցության խթանում և հարթակի ապահովում՝ քննարկման, բանավեճի և գործընկերության համար՝ տարբեր խնդիրների և մարտահրավերների շուրջ
• Վերահսկողություն և դիտորդում, առաջարկություններ պետական մարմիններին
• Վերահսկողություն և փորձագիտական առաջարկներ տարբեր ոլորտներում, ներառյալ ընտրական և քաղաքական գործընթացներում
• Հանրային տեղեկատվության ապահովում
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԽԱՂԱՂԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ-ն ձեռնարկում է ջանքեր՝ ուղղված հակամարտության և սահմանամերձ համայնքներին վերաբերող հարցերի լուծմանը, կազմակերպում դասընթացներ և նպաստում տարածաշրջանային համագործակցության և կոնֆլիկտների վերափոխման, խաղաղաշինության, մարդու իրավունքների, ժողովրդավարության վստահության ամրապնդման, մարդասիրական օգնության
• Տարածաշրջանային համագործակցություն և կարծիքների փոխանակում
• Հակամարտության տարածաշրջանի և մարտահրավերների վերաբերյալ մշտադիտարկում և իրազեկում
• Համայնքակենտրոն անրձագանք անվտանգությանն ու հակամարտությանը
• Վստահության վերականգնում`փոխըմբռնում և հաշտեցում տարածաշրջանում
• Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը`վստահության ամրապնդման համար
• Սահմանամերձ համայնքների համար մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի պաշտպանություն
• Մոնիտորինգ և հաշվետվություն
• Երկխոսություն և բանավեճ
• Կայուն զարգացում և մարդասիրական օգնություն
ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ-ն իրականացնում է Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրության և գործնական կիրառարման ուսումնասիրություն միջազգային լավագույն փորձի համադրությամբ և զարգացնում է առաջարկություններ համակարգի բարելավման ուղղությամբ։ ՔՀԻ-ն իրականացնում է փակ հաստատությունների մոնիթորինգ, ներառյալ` կալանավայրեր, քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Մենք իրականացրել ենք ծրագրեր և ստեղծագործական նախաձեռնություններ` խոցելի խմբերի, փոքրամասնությունների իրավունքների ներառման ուղղությամբ՝ ընդլայնելու իրենց կարողությունները և հմտությունները սոցիալական կյանքում վերաինտեգրվելու համար: