Ավարտված

Ստեղծել երկխոսություն վարողների ցանց

2018թ. Քաղաքացիական հասարակության ինստիտուտը սկսեց մի նոր ծրագիր՝ համագործակցելով ինմեդիո (inmedio) գերմանական միջնորդության շահույթ չհետապնդող ընկերության և Ադրբեջանում գործընկեր կազմակերպության հետ: Ծրագիրը կոչվում էր «Վստահության վերականգնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչների միջև»: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են կոնֆլիկտի գնահատման դասընթացներ Բերդ քաղաքի և Մովսես գյուղի, Ստեփանակերտի և Մարտունու բնակիչների համար, կոնֆլիկտի կառավարման դասընթացներ համայնքային ներկայացուցիչների համար Դիլիջանում, ինչպես նաև՝ երկխոսության կառուցման վերաբերյալ սեմինար Բեռլինում՝ հայ և ադրբեջանցի մասնակիցների համար:  

2019թ. ծրագիրը շարունակվեց՝ կոչվելով «Ստեղծել երկխոսություն վարողների ցանց»: Ծրագրում արդեն ներգրավված մասնակիցներին միացան նոր մասնակիցներ՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից: Նրանց համար,  երեք փուլով, կազմակերպվեցին միջնորդության և երկխոսության դասընթացներ Երևանում և Բաքվում, այնուհետև Բեռլինում և Թբիլիսիում: Ծրագրի մասնակիցներն, իրենց համայնքների բնակիչների համար, կկազմակերպեն և կվարեն հանդիպումներ, որոնց ընթացքում երկխոսության միջոցով կքննարկվեն խաղաղությանը և պատերազմին, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև՝ հասարակությունում խաղաղության մշակույթի զարգացմանը վերաբերող հարցեր:

Արժեք՝ 16.080 ԵՎՐՈ

Տևողություն՝ 2019թ. մայիս - դեկտեմբեր

Ֆինանսավորման աղբյուր՝ Գերմանական կառավարություն 

Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, իր գործընկեր Կովկասի ինստիտուտի հետ միասին, իրականացնում է «Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագիրը:  Ծրագրի շրջանակներում ՔՀԻ-ն կազմակերպում և վարում է քննարկումներ համայնքային կյանքում կանանց դերի և մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպում է դասընթացներ և աջակցում է մշակել, ֆինանսավորել և մշտադիտարկել փոքր դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպաստում են կանանց կողմից իրականացվող սոցիալական նախաձեռնություններին և բիզնեսներին: Քննարկումները, դասընթացները և ծրագրերն իրականացվում են Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և Հադրութում:

Տևողություն՝ 2019թ. մայիս - 2020թ. մարտ

 

 

Պատմություն, որից կարելի է սովորել․ Աննը Ֆրանկի օրագիրը Հայաստանում

Նպատակ.  ծրագիրը նպատակ ունի Աննը Ֆրանկի պատմության միջոցով, որը կներկայացվի և կքննարկվի տարատեսակ միջոցառումների շրջանակում,  հայ հասարակության մեջ բարձրացնելու իրազեկվածությունը, ինչպես նաև երիտասարդության շրջանում խթանելու խտրականության, փոքրամասնությունների իրավունքների, հանդուրժողականության և սոլիդարության խնդիրների շուրջ քննարկումը։

Արժեք՝  59.978 Եվրո
Տևողություն՝ 2019թ. հունվար - 2020թ. մայիս 
Ֆինանսավորման աղբյուր՝ Նիդերլանդների ԱԳՆ

Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում․ աջակցություն ՀՀ Արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում

Նպատակներ. 

1. ՀՀ Կառավարությանն ապահովել ճանապարհային քարտեզով՝ Եվրոպայի խորհրդի «Եվրոպական պրոբացիայի կանոններին» (Հանձնարարական CM/Rec(2010)1) համապատասխան պրոբացիայի համակարգ հիմնելու նպատակով:
2.  Աջակցել Արդարադատության նախարարությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կառուցողական համագործակցելու հանրային աշխատանքների կատարման ծառայության՝ ամուր և կայուն հիմքի վրա ներդրման ոլորտում:
3.  Ձեռք բերել Հայաստանում առնչվող դերակատարների հանձնառությունը՝ պայմանական վաղաժամկետ ազատման մասին նոր օրենքի (ընդունված՝ 22 մայիսի 2018թ․) հաջող ներդրման նպատակով։

Արժեք՝ 49.569 Եվրո
Տևողություն՝ 2018թ. նոյեմբեր - 2019թ. օգոստոս 
Ֆինանսավորման աղբյուր՝   Նիդերլանդների ԱԳՆ

Քայլ դեպի արդար Հայաստան

Նպատակ.  նպաստել ՔՀԿ-ների ներգրավվածությանը կառավարության գործունեության ամենափակ ոլորտներից մեկում՝ քրեական արդարադատության ոլորտում և ազատազրկմանը հաջորդող փուլում։ Ծրագրի միջամտության շրջանակը պրոբացիայի ծառայությունն է, այլընտրանքային պատիժների և  վաղաժամկետ ազատման համակարգը։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմ, որը կբերի արդարադատության իրականացման ոլորտում կառավարման գործընթացների համակարգային փոփոխությունների: Նշված մեխանիզմը կմշակվի «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմքի վրա։

Արժեք՝ 46,178 Եվրո
Տևողություն՝ 2018թ. հունվար - 2019թ. մայիս 
Ֆինանսավորման աղբյուր՝ Եվրոպական Միություն