ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ


2018թ․ մայիսյան քաղաքացիական  բողոքների ակցիա․
աղբյուր՝ Ֆեյսբուք

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը Հայաստանում ամենափորձառու հասարակական կազմակերպություններից է, որն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ` իրավունքների պաշտպանության  և  ժողովրդավարության զարգացման, իրավունքի գերակայության և պետության հաշվետվողականության, սոցիալական ինտեգրման և հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ:

Հիմնադրվելով 1998թ. Երևանում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ձեռնամուխ է եղել Հայաստանում ազատ և ժողովրդավարական հասարակության կայացմանը և խթանմանը, հետագայում ընդգրկելով տարբեր ոլորտներ և արձագանքելով համապատասխան իրավիճակների և զարգացումների:

Մենք ակտիվորեն աշխատել ենք քաղաքացիական հասարակության զարգացման, քրեակատարողական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության և իրազեկման, խաղաղության և հակամարտությունների կարգավորման, տեղեկատվության ազատության, հակակոռուպցիոն, երիտասարդության հզորացման, կրթության բարեփոխման և կարողությունների զարգացման ծրագրերի վրա:

 

ՔՀԻ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է.

  • Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելում
  • Արդարադատություն և դատական համակարգի բարեփոխում
  • Պրոբացիայի համակարգի խրախուսում
  • Կին և անչափահաս ազատազրկվածների վերաինտեգրում
  • Քրեական արդարադատության խթանում
  • Քրեակատարողական համակարգերի բարեփոխում և մոնիտորինգ
  • Անվտանգության և հակամարտության խնդիրների համայնքային լուծումներ
  • Վստահության վերականգնում․ տարածաշրջանում հաշտեցում և փոխըմբռնում

ՔՀԻ-ն նպաստել է պետական քաղաքականության ու կառույցների ավելի պատասխանատու և հաշվետու գործունեությանը, ինչպես նաև մարդու իրավունքներին առանձնահատուկ ուշադրություն դարձնելուն: Մեր նվաճումների շարքում են `բարձր մակարդակով կազմակերպված բանավեճերը և քննարկումները, մարդու իրավունքների հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումը և պետական մարմինների ներկայացուցիչների կարողությունների կատարելագործումը, արվեստի և արհեստի ուսուցում և ստեղծագործական նախաձեռնությունների խթանումը խոցելի խմբերի շրջանում՝ խթանելու ընդգրկուն և հանդուրժող հասարակություն:

ԱՎԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ և ՀԱՇՎԵՏՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ՝ ՄԵՆՔ ԿԵՆՏՐՈՆԱՑԵԼ ԵՆՔ

• Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ կառույցների կարողությունների հաստատում և զարգացում՝ միջազգային չափանիշներին համապատասխան

• Գործընկերություն պետական հաստատությունների, միջազգային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

• Տարբեր ոլորտներում խնդիրների մոնիտորինգ և բացահայտում, վերլուծություն և հաշվետվություններ, առաջարկություններ պետական մարմիններին  

• Հրատապ խնդիրների լուծման համար կառավարության ջանքերի խթանում, գործակցություն

• Քննարկումները և դեբատներ

• Քաղաքացիական մասնակցության ապահովում, մարտահրավերների քննարկման համար հարթակների ապահովում

• Վերահսկողություն և մոնիտորինգ

• Օրենսդրական բարեփոխումներ և իրականացում

Մեր փորձագետների թիմը իր ներդրումն է ունեցել՝ մարդու իրավունքների հաշվետվությունների, մոնիտորինգի, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ստեղծման, պետական ​​մարմիններին առկա խնդիրները ներկայացնելու, միջազգային պարտավորություններին համաձայն մի շարք խնդիրների լուծման համար մասնագիտական ​​փորձաքննություն եւ առաջարկություն տրամադրելու գործում: Կազմակերպությունը վերահսկել է, հորդորել և նպաստել պետական ​​հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ առկա խնդիրների վերաբերյալ բանավեճերին, սեմինարներին և հանդիպումներին`խրախուսելու համակարգային փոփոխություններ, ինչպես նաև կոնկրետ խնդիրներ լուծելու: Ձեռքբերումերի շարքում՝ մենք կարող ենք ընդգծել հետազոտությունները, մոնիտորինգը և փորձագետների առաջարկությունները պետական ​​կառույցներին, ժողովրդավարոականև իրավունքնրեի պաշտպանության մարմինների ստեղծման, կատարելագորշման ոլորտում:

Մենք նախաձեռնել և իրականացրել ենք նոր, ստեղծագործական ծրագրեր՝ քրեակատարողական համակարգի մոնիթորինգի և բարեփոխումների ուղղությմբ, դատապարտված անձանց վերաինտեգրման, սոցիալական վերականգնման ոլորտում, որ ներառվել են պետական ​​քաղաքականության բարեփոխումներում և իրական ազդեցություն բարելավման ուղղությամբ:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ՝ 

մենք նախաձեռնել ենք ծրագրեր՝ լուսաբանելու խնդիրները սահմանային համայնքներում, խթանելու քաղաքացիական ներգրավվածության և վստահության ամրապնդման հարթակները, խթանելու հումանիտար օրենքները, և այլն։