ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի անվտանգային միջավայրը, առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ճանապարհները
«Ներգրավելով հայաստանյան հասարակությունը եւ կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձեւավորման մեջ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 27-ին Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնում հերթական հանդիպումը տեղի ունեցավ Բերդի, Իջևանի և Արմավիրի համայնքների քաղհասարակության ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը հրավիրված էին նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Լիլիթ Մինասյանը:
Հանդիպման առաջին հատվածում խոսվեց Հայաստանի անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման ճանապարհների, Հայաստանի արտաքին ու տարածաշրջանային քաղաքականությունների և Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների մասին։ Մասնակիցները հնարավորություն ունեին բարձրաձայնել իրենց մտքերը և ստանալ իրենց մտահոգող հարցերի պատասխանները։
Հանդիպման երկրորդ հատվածը նվիրված էր արցախցիների հիմնախնդիրներին։ Քննարկման ընթացքում փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ կարող է անել Հայաստանի քաղհասարակությունը։
«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության։