ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության կարողությունների կարիքները (Մաս 2. Հնարավոր լուծումներ)
Պետական պրոբացիայի ծառայության ստեղծումը վաղուց էր նախատեսված, սակայն միայն 2016թ. մայիսի 17-ին Ազգային ժողովի [1] կողմից ընդունվեց Պրոբացիայի ծառայության մասին օրենքը, մինչդեռ պաշտոնապես ծառայությունը սկսեց գործել իր կանոնադրության [2] ընդունումից հետո՝ 2016թ. սեպտեմբերի 1-ից: 2017 թվականի սկզբին՝ Պրոբացիայի ծառայության մեկնարկից մեկ տարի անց, բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնել ծառայությունը, ներառյալ ոչ բավարար աշխատակազմը, բարձր մասնագիտացում ունեցող աշխատողների կարիքը, ինչպես նաև ռիսկերի և կարիքների գնահատման, դեպքերի, հարցազրույցների վարման, խոցելի խմբերի, մասնավորապես անչափահասների հետ աշխատանքի վերաբերյալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքների բացակայությունը:
Նախորդ հոդվածը ներկայացնում էր ՔՀԻ-ի կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ մասնակիցների կողմից բարձրացված հարցերը և վերաբերում էր ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ստեղծմանը: Հիշատակվում էր, որ կան որոշ հիմնական ոլորտներ, որտեղ անհրաժեշտ է շահերի պաշտպանությանն ու ֆոնդերի հայթայթմանն ուղղված ջանքեր իրականացնել, որոնք անհրաժեշտ են նորաստեղծ Պրոբացիայի ծառայության գործունեության ապահովման նպատակով բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ հիմնական ոլորտներն ընդգրկում էին պրոբացիայի նոր ծառայողների կարողությունների ամրապնդման բացակայությունը, ինչպես նաև մարդկային և տեխնիկական ռեսուրսների պակասը:
ՔՀԻ-ին վերոգրյալ խնդիրների վերաբերյալ փորձագետների կարծիքների հիման վրա հետևյալ առաջարկություններն է մշակել.
Կարողությունների ամրապնդում
Հաշվի առնելով, որ UNDEF-ի աջակցությամբ ՔՀԻ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կարողությունների զարգացման ուղղությամբ որոշակի գործողություններ կիրականացվեն՝ ռիսկերի և կարիքների գնահատման գործիքների և դեպքերի կառավարման վերաբերյալ դասընթացներ, ինչպես նաև տեղեկատվության բարձրացմանն ուղղված նյութերի, պրոբացիայի մասին ֆիլմի պատրաստում և հրապարակում, առաջարկվում է՝
- կարողություններ զարգացնել անչափահասների հետ աշխատանքի վերաբերյալ,
- պրոբացիայի կին շահառուների հատուկ կարիքների, Բանգկոկի կանոնների վերաբերյալ դասընթացների կազմակերպում,
- մշակել դասընթացի ծրագիր և իրականացնել լիարժեք դասընթացներ տուժողի և իրավախախտի միջև հաշտարարության վերաբերյալ,
- պրոբացիայի ծառայողների շրջանում հարցազրույց վարելու հմտությունների զարգացում,
- պրոբացիայի յուրաքանչյուր գրասենյակում նշանակել աշխատակիցներ՝ անչափահասների հետ աշխատանք կազմակերպելու կամ հաշտարարություն իրականացնելու համար,
- ապահովել, որ հաշտարարության իրականացման գործընթացում շահերի բախում չլինի՝ գոնե մեկ այլ բաժնի աշխատակցին գործընթացում որպես հաշտարար ընդգրկելու միջոցով:
Աշխատակազմի ոչ բավարար լինելը
- Աշխատանքի արդյունավետությունը ապահովելու համար անհրաժեշտ է ավելացնել աշխատակազմի թիվը՝ աշխատանքի արդար բաշխումը ապահովելու համար,
- անհրաժեշտ է սոցիալական աշխատողներով և հոգեբաններով համալրել պրոբացիայի ծառայությունը՝ ապահովելով, որ աշխատակազմը կարողանա պրոբացիայի շահառուների կարիքները գնահատել և պատշաճ ձևով արձագանքել,
- անհրաժեշտ է Ծառայության աշխատանքում ներմուծել գենդերային հավասարության սկզբունքը և խրախուսել կին աշխատողներով ծառայության համալրումը:
Տեխնիկական կարողություն
- Բոլոր բաժիներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով՝ համակարգիչներ, պատճենահանման սարքեր, սկաներ, համացանցային հասանելիություն, արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար,
- պրոբացիայի շահառուների համար մշակել իրենց իրավունքների և հասանելի վերականգնողական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության բարձրացմանն ուղղված նյութեր, ինչպես նաև տարբեր շահառուների համար տրամադրել նյութեր պրոբացիայի ծառայության մասին,
- սարքավորումների և էլեկտրոնային վերահսկողություն իրականացնող սարքերի ծրագրերի համար ապահովել կայուն ֆինանսավորում:
Առանց առաջարկվող գործողությունների իրականացման, անհնար է խոսել լիարժեք մասնագիտացված պրոբացիայի ծառայություն ունենալու մասին:
Հղումներ
[1] Պրոբացիայի մասին օրենքը, ԱԺ-ի կողմից ընդունվել է 2016թ մայիսի 17-ին, 2016թ մայիսի 23-ին ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից և հասանելի է հայերեն լեզվով at www.arlis.am կայքում
[2] Պրոբացիայի ծառայության կանոնադրություն, ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից 2016թ. հունիսի 14-ի N 742-Ն որոշմամբ, ուժի մեջ է մտել 2016թ սեպտեմբերի 1-ին, հասանելի է հայերեն at www.arlis.am կայքում