ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում պրոբացիայի ծառայության կարողությունների կարիքները (Մաս 1. Խնդիրների նկարագրություն)
Պետական պրոբացիայի ծառայության ստեղծումը վաղուց էր նախատեսված, սակայն միայն 2016թ. մայիսի 17-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Պրոբացիայի ծառայության մասին օրենքը, մինչդեռ պաշտոնապես ծառայությունը սկսել է գործել իր կանոնադրության ընդունումից հետո՝ 2016թ. սեպտեմբերի 1-ից:
2017 թվականի սկզբին՝ Պրոբացիայի ծառայության մեկնարկից մեկ տարի անց, բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնել ծառայությունը, ներառյալ ոչ բավարար աշխատակազմը, բարձր մասնագիտացում ունեցող աշխատողների կարիքը, ինչպես նաև ռիսկերի և կարիքների գնահատման, դեպքերի, հարցազրույցների վարման, խոցելի խմբերի, մասնավորապես անչափահասների հետ աշխատանքի վերաբերյալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքների բացակայությունը:
Այս փաստաթղթում ընդգրկված են ՔՀԻ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հավաքագրված ՀՀ-ում պրոբացիայի ծառայությանը վերաբերող խնդիրները, ինչպես նաև առաջարկությունները, որոնք ներկայացվել են միջոցառումների մասնակիցների կողմից:
1. Ոչ բավարար աշխատակազմ
1.1. Հատուկ ծառայությունից անցում քաղաքացիական ծառայությանը. Ծառայությունը հիմնադրվել է ՀՀ ԱՆ ՔԿԾ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հիման վրա, բայց որպես անկախ ծառայություն սկսել է գործել ՀՀ ԱՆ ենթակայության տակ Այլընտրանքային պատիժների երկու բաժիններում ավելի քան 12 ամիս տևողությամբ պիլոտային ծրագիր իրականացնելուց հետո: Դա նշանակում է, որ Ծառայությունը «ժառանգել է» գույքը: 2016 թվականի նոյեմբերի դրությամբ նոր հաստիքներ չեն բացվել, ոչ էլ նախատեսվում է մոտ ապագայում բյուջեի սահմանափակումների պատճառով: Սա չի համապատասխանում ՀՀ ԱՆ-ի կողմից նախնական հայտարարված մոտեցմանը, որը նաև ընդգրկվել էր Պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգում՝ այն է ունենալ մինչև 200 պրոբացիայի ծառայող, դեպքի վարողներ, որոնք աշխատելու են մոտ 50 գործով:
Սակայն 2016թ. սեպտեմբեր ամսին պարզվեց, որ նորաստեղծ ծառայությունը կունենա ոչ բավարար աշխատակազմի խնդիր նույնիսկ առկա համակարգի պարագայում:
Այլընտրանքային պատիժների կատարման աշխատակիցները կրում էին համազգեստ և ստանում էին լրացուցիչ արտոնություններ: Մինչդեռ Պրոբացիայի մասին օրենքով նախատեսվում է, որ պրոբացիայի բոլոր աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են: Սա նշանակում էր, որ եթե Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները դառնային Պրոբացիայի ծառայության աշխատակիցներ, իրենք կկորցնեին իրենց դասային աստիճանը, համակարգում առաջխաղացման հնարավորությունները և սոցիալական արտոնությունները: Արդյունքում, ծառայության փոխակերպման ժամանակ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների առնվազն 25%-ը չմիացավ Պրոբացիայի ծառայությանը:
1.2. Աշխատակիցների համար պահանջները -Պրոբացիայի որոշ ծառայողներ մեկ այլ խնդրի հետ առնչվեցին 2016թ.-ի դեկտեմբերին որակավորման քննության ժամանակ: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ պահի դրությամբ վարչության պետի պաշտոն ուներ անձը, նա դեռևս կարող էր իրավունք չունենալ աշխատանքի անցնել Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայողի համապատասխան փորձառություն չունենալու պատճառով:
1.3. Ոչ իրավաբան մասնագետներով ծառայության համալրման անհրաժեշտությունը -Օրենքի համաձայն պրոբացիայի ծառայողները պետք քայլեր ձեռնարկեն պրոբացիայի շահառուների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Սակայն ներկա աշխատակազմի հիմնական մասը իրավաբանական կրթություն ունի և չունի բավարար հմտւթյուններ ակնկալվող ձևով դեպքերի հետ աշխատելու համար: Այդ պատճառով սոցիալական աշխատողների և հոգեբանների համալրումը առանցքային նշանակություն ունի՝ ծառայության նպատակներն ապահովելու համար: Օրենքով առաջարկվում է, որ կամավորներ ընդգրկվեն, սակայն մասնակիցների մեծամասնությունը կամավորների կարողությունների, ինչպես նաև աշխատակազմի կարողությունների
ամրապնդման այս մոտեցման արդյունավետության կապակցությամբ մտահոգություն արտահայտեց:
2. Նոր աշխատանքային մշակույթ- Բազմիցս ԱՆ-ի կողմից նշվել է, որ ակնկալվում է, որ Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուների նկատմամբ պետք է փոխի իր մոտեցումը՝ թողնելով «միայն պատիժ» մոտեցումը անցյալում: Մինչդեռ պրոբացիայի ծառայողները վերահսկողության հետ զուգահեռ պետք է իրական քայլեր ձեռնարկեն աջակցելու պրոբացիայի շահառուին իր կարիքները հոգալ՝ նպատակ ունենալով նպաստել շահառուի վերաինտեգրմանը հասարակությունում: Սրա համար որոշակի ժամանակ կպահանջվի, քանի որ ծառայողների մեծամասնությունը նախկինում աշխատել է քրեակատարողական ծառայությունում: Եթե նոր աշխատակազմ, ներառյալ հոգեբաններ և սոցիալական աշխատողներ կարճ ժամանակահատվածում չընդգրկվեն, դժվարությամբ կհաջողվի փոխել մշակույթը և ծառայողների մտածողությունը:
3. Անհրաժեշտ կարողություն, որպեսզի Ծառայության վրա օրենքով դրված գործառույթներն իրականացվեն: Պրոբացիայի ծառայության մասին օրենքի համաձայն ծառայողները պարտավոր են իրականացնել ռիսկերի և կարիքների գնահատում, այնուհետև արդյունքների հիման վրա վերահսկողական պլան մշակել և առաջարկել վերականգնողական ծրագիր բացահայտված խնդիրներին անդրադառնալու համար:
Բացի դրանից, որոշ դեպքերում պրոբացիայի ծառայողները /մանրամասն չի ներկայացվում բոլորը, թե ոմանք/ պետք է իրականացնեն տուժող-իրավախախտ հաշտարարություն: Բոլոր այս գործառույթները ողջ աշխատակազմի համար նորույթ է: Սակայն ներկայումս ՀՀ ԱՆ-ն չի առաջարկել կարողությունների ամրապնդման գործողություններ, որպեսզի ապահովի, որ աշխատակազմը իրականացնի իր հիմնական գործառույթները: Բացի այդ, օրենքով նախատեսվում է, որ պրոբացիայի անչափահաս շահառուները կարիք կունենան հատուկ վերաբերմունքի՝ հաշվի առնելով իրենց խոցելիությունը: Այս դեպքում նույնպես դասընթացներ չեն իրականացվել ծառայողների հմտությունները բարելավելու համար: Կարևոր է, որ գոնե սկզբնական փուլում որոշ աշխատակիցների վրա դրվեն հաշտարարության իրականացման և անչափահասների հետ աշխատանքի պարտականություններ, և բոլոր այս աշխատակիցները պետք է պարտադիր անցնեն վերապատրաստումներ: Բացի այդ Ծառայությանն անհրաժեշտ են աշխատանքային գործիքներ: ՔՀԻ-ի կողմից աշխատանքային գործիքներ մշակելու ուղղությամբ
Ծառայությանը տրամադրվող աջակցության վերաբերյալ անդրադարձ է կատարվում այլ հոդվածում:
4. Տեխնիկական կարողություն. Օրենքի համաձայն Ծառայությունը պետք է պահպանի իր տվյալների բազան: Այս նպատակով անհրաժեշտ է ապահովել, որ երկրում գործող Ծառայության բոլոր գրասենյակները պատշաճ կահավորված լինեն, որպեսզի կարողանան թարմացնել տվյալների բազան, օգտագործել էլեկտրոնային տարբերակով գնահատման ձևաթղթեր, ներառյալ ռիսկերի և կարիքների գնահատման գործիքները: Ներկայումս Ծառայության տեխնիկական կարողությունների բարելավման հարցին դեռևս ԱՆ-ն անդրադարձ չի կատարել: Բացի այդ, Ծառայությունը պետք է էլեկտոնային մոնիտորինգ ներմուծի, մինչդեռ սարքավորումները Եվրոպայի խորհրդի աջակցությամբ վարձակալվել են կարճաժամկետ, սակայն 2017թ.-ի համար ֆինանսավորում չի նախատեսվում սարքավորման վարձակալության կամ դրանք գնելու համար:
Էլեկտրոնային վերահսկողության կիրարկումը չափազանց կարևոր է նախնական կալանքի կիրառման պրակտիկան նվազեցնելու համար, ուստի կարևոր է ապահովել ֆինանսական միջոցներ այս սարքավորումները ձեռք բերելու համար:
5. Տեղեկացվածության բարձրացում. Քանի որ ծառայությունը նոր է, իր դերի և գործառույթների մասին բավարար տեղեկատվություն չկա: Անհրաժեշտ է արդարադատության մարմինների, սոցիալական ծառայությունների, ՀԿ-ների և համապատասխան այլ շահառուների շրջանում բարձրացնել տեղեկատվությունը Ծառայության մասին և ապահովել համագործակցություն, մասնավորապես ծառայությունների տրամադրման ոլորտում: Նշվել է մամուլի և նյութերի հրապարակումը որպես տեղեկատվության բարձրացման միջոց: