ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բանակում որդի կորցրած մայրը պաշտպանության նախարարից խնդրում է վերանորոգել իր բնակարանը. (վիդեո)

15 տարի առաջ բանակում որդի կորցրած Լարիսա Մելիքյանը 15 տարիների ընթացքում նոր է միացել ամեն հինգշաբթի ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հավաքվող բանակում որդի կորցրած ծնողներին: www.hra.am -ին ասում է, որ ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ վերջին տարվա ընթացքում բազմիցս դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որի աշխատակիցները իրեն «կարուսելի նման» աջ ու ձախ են տարել:
«Մինուճար որդիս է եղել, սպանողը 9 տարով դատապարտվել է ու այժմ ազատ է, բայց իմ պետությունը ամեն ինչ անտեսել է, ես այսօր իմ տղայի նկարն եմ միայն գրկում ու վթարված ապրում եմ, ամուսնուս էլ կորցրել եմ»,- ասում է Մելիքյանը:
Պետության կողմից օրենքով միայն 9100 դրամ թոշակ ստանալով չի կարողանում հոգալ կենցաղային ծախսերը, իսկ տունը գտնվում է վթարային վիճակում, որի վերանորոգման համար էլ Մելիքյանը պարբերաբար դիմում է պետական կառույցներին, սակայն ստանում է մի պատասխան՝ բնակարան վերանորոգելու հրաման չկա:
«Ես Սեյրան Օհանյանին շատ եմ սիրում ու հարգում, եթե մեր ձայնը ինքը լսի, մեր մայրերը դժգոհ չեն լինի, բայց իր բոլոր աշխատակիցները՝ սկսած աշխատակազմի ղեկավարից, մինչև ներքև, ո՞նց է մարդը միս ուտում ու ոսկորը շանը նետում, այ, այդպես են վերաբերվում մեզ հետ»,- բարձրաձայնում է Մելիքյանը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
