Արագ արձագանքման մեքենաների կողմից տրամադրված տեղեկություններ

Առավոտյան (մինչեւ ժամը 12:30) արագ արձագանքման մեքենաների կողմից ստացել ենք հետեւյալ տեղեկությունները: Մանրամասն արագ արձագանքման մեքենաների եւ թեժ գծի կողմից արձանագրած ահազանգերի  վերաբերյալ, տես՝ http://www.hra.am/am/events/2009/05/31/hotline էջում:

Մեքենա 1

10։30 Տեղամաս 16/17 մի քիչ լարվածություն էր, մարդկանց կուտակում:

Չեխովի դպրոցում խցերը ուղղել են, բայց ոչ դիտորդների ներկայությամբ, դիտորդները  դիտողություն են արել, արձանագրություն են կազմել:

Մեքենա 2

10։40 9/01 տեղամաս, հայտնում է, որ ծեծել են 4-րդ իշխանության լրագրողին:

Գրողների միությունում ինչ-որ մարդ ասում էր, որ վստահված անձ է, բայց իրականում այդպես չէր ստիպեցին, որ լքի տարածքը։

Մեքենա 3

10։42 4/22 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը կորեկտ չէր պահել դիտորդի նկատմամբ, բայց հետո խնդիրը հարթվեց։

 Մեքենա 4

10։50 4/1, 4/2, 4/3, 4/4, 4/5 Եղել են 6 տեղամասում, մարդիկ ակտիվ խմբերով չեն մասնակցում, ոչ մի խախտում չի գրանցվել:

Մեքենա 5

10։50 11/3, 11/4, 11/74

11/3 կան պատին փակցված ցուցակներ, որոնց վրա կնիք չկա։

11/74 դպրոցի մոտ մարդկանց կուտակում է եղել, զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, նա փորձել է արդարանալ՝ ասելով, որ մի ցուցակը մյուսի շարունակությունն է։

Մեքենա 6

10։50 եղել են 8/29, 8/30, 8/31, 8/33, 12/10, 12/11 տեղամասերում

Մի շարք տեղամասերում 8/30, 8/31; 12/10, 12/11 երթուղային տաքսիներով մարդկանց են բերում, փող բաժանում, լրագրողը նշել է այդ մասին

Մեքենա 7

11։00 1/25, 2/01, 2/02, 2/03, 2/04, 2/06, 3/31, 3/32, 3/33

2/04 Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձը փորձում էր ճշտել, թե ովքեր են մեքենայի անձնակազմը, ինչ դիտորդ, հարում են Բարգավաճ Հայաստանին, թե ոչ, իրավաբանը նրան բացատրել է, որ դա իրավունքի խախտում է։

Եղել են ինչ-որ մարդիկ ցուցակներով, մոտեցել հարցրել են ինչ ցուցակներ են, նրանք խուճապի են մատնվել, հեռացել են տարածքից։

Բոլոր ընտրատարածքների մոտ խմբով մարդիկ են կանգնած եղել, լրագրողը փորձել է նկարահանել, նրանք բարկացել են։

Մեքենա 8

11։20 1/27 տեղամասում երթուղայինով մարդկացն էին բերել, մեկը ներկայացավ, որ Հանրապետական կուսակցությունից է

1/33, 1/27 տեղամասում մարդ էր կանգնած քարոզում էր, որ ՀԱԿ-ին ընտրեն։ Իրավաբանին չեն թույլ տվել մոտենալ։

Մեքենա 9

11։25 եղել են 4 տեղամասում, խախտում չի գրանցվել։

Մեքենա 10

11։28 Եղել են 12 տեղամասում, ոչ մի խախտում չի գրանցվել։

Մեքենա 11

11։30 Եղել են 5 տեղամասում

Քաղաքացուց զանգ է եղել հանձնաժողովի անդամին, որ 5 հոգու բերել են ևս 5 հոգու են բերելու։

172 մանկապարտեզի մոտ ոստիկան էր կանգնած, բայց նրան ասել են, որ չի կարող այդտեղ կանգնել ու նա հեռացել է։

Մեքենա 12

11։16 եղել են մոտ 8 տեղամասում, խախտումներ չկան։

Մեքենա 13

11։35 Եղել են 7 տեղամասում, խախտումներ չկան:

Մեքենա 14

11։36 Եղել են 8 տեղամասում։ Եղել են կուտակումներ, ցուցակները տեսանելի տեղում չեն եղել, առանց բաջի մարդիկ ներսուդուրս են արել։ Մեքենայի անձնակազմը արել է դիտողություն, բաջերը կախել են, կուտակումները քչացել են։

Մեքենա 15

10։40 1/1, 1/3, 1/5, 1/6-1/10 տեղամասեր այցելություն,

1/10, 1/7 եղել են 15-ից ավելի ընտրողներ

1/9 ուղղակի անձնագրի հասցեին էին նայում, նկարը չէին ստուգում, ուշադրություն հրավիրվեց այս փաստին

Z տաքսիներով և Լարիսա տաքսիներով մարդկանց էին բերում, վստահված անձանց ասել են, նրանք նշել են, որ ճանաչում են այդ մարդկանց, որ գրանցված են այդ տեղամասում, կհետևեն ընթացքին:

Մեքենա 16

12։10 Եղել 13 տեղամասում, հիմնական խնդիրը խցիկների սխալ տեղադրումն է եղել։

Մեքենա 17

12։15 Մի տեղամասում երթուղայինով մարդ են բերել։ Բայց ոչ մի դիտորդ, վստահված անձ չի բողոքում։ Լրագրողը տեղեկացրել է Պանորամային։ /մեքենայի լրագրողը պանորամայից է/

Մեքենա 18

12։18 Եղել են մոտ 8 տեղամասում։ Ընտրացուցակում եղել է 1 հոգու անուն, ով քաղաքում չի, ավելի ուշ կգնան նորից այդ տեղամաս տեսնեն ստորագրել են այդ անվան մոտ, թե ոչ։ Մի հոգու անուն չկա ընտրացուցակում, իրավաբանը ասել է, որ դիմեն դատարան։

Մեքենա 19

12։22 Եղել են 16 տեղամասերում, 7/12-ում Կոնգրեսի վստահված անձը ասել է, որ լցոնում է եղել, բայց հետո ասաց, որ չի ուզում խոսել:

Դաշնակցությունից մի մարդ ասել է, որ տեսել է 1 հոգի երկու անգամ է քվեարկել։

7/18 տեղամասում Կոնգրեսի վստահված անձին Արման Ղարիբյանին վախեցրել են /զանգ էր ստացվել, որ առևանգել են/:

Նույն Արման Ղարիբյանը 7/12, 7/13 տեղամասում ներկա էր։ Հետո նրանք ասել են ամեն ինչ նորմալ է, բայց ընտրատեղամասերում կուտակումներ են լինում։ 

Մեքենա 20

12։32 Մոտ 15 երթուղային մեքենա դատարկ սպասում էին Մալաթիա համայնքի կենտրոնական մասում։