Նախընտրական գործընթացի օրինականությունը վտանգված է

2009թ. մայիսի 11-ի երեկոյան Երևան քաղաքի Ավան թաղամասում ծեծի են ենթարկվել ընդդիմադիր կուսակցության' Հայ Ազգային Կոնգրեսի, մայիսի 13-ին կայանալիք նախընտրական հանդիպման մասին իրազեկող թռուցիկներ բաժանող կանայք: Վերջիններիս հետևել են, ապա հարձակվել նրանց վրա, քարեր նետել և հայհոյել: Երեք կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս դեպքը առաջինը չէ։ 2009թ. ապրիլին ահազանգեր են ստացվել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների վրա առնվազն երկու հարձակումների մասին։

Նման միջադեպերը վտանգում են նախընտրական պայքարի եւ ընտրական գործընթացների օրինականությունը եւ նպաստում են անհանդուրժողական մթնոլորտի խտացմանը, ինչը առավել անթույլատրելի է նախընտրական փուլում։