Մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ դատարանի որոշմամբ կալանավորվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործՔրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին և 2-րդ կետերով։ Սահակ Հարությունյանին և Ալեքսանդր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 178 հոդվածով (խարդախությունը) դատապարտված Բ.Բ.-ի նկատմամբ համաներում կիրառելու գործընթացը կազմակերպելու համար 400 000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:

Նախաքննությունը շարունակվում է: