NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ դատարանի որոշմամբ կալանավորվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործՔրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին և 2-րդ կետերով։ Սահակ Հարությունյանին և Ալեքսանդր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 178 հոդվածով (խարդախությունը) դատապարտված Բ.Բ.-ի նկատմամբ համաներում կիրառելու գործընթացը կազմակերպելու համար 400 000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:
Նախաքննությունը շարունակվում է:
Source Url:
