ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների խախտումները՝ աշակերտների բեմականացումներում

Սյունիքի
մարզի 24 համայնքներում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը
բարձրացնելու նպատակով Վորլդ Վիժն
Հայաստանի Սիսիանի տարածքային զարգացման ծրագիրն ամիսներ շարունակ տարբեր
միջոցառումներ է նախաձեռնում. բեմականացումներ, պաստառների մրցույթներ, վիկտորինաներ և այլն։
Մայիսի
18-ին Անգեղակոթ, Շամբ, Խոտ և Աշոտավան համայնքների դպրոցների աշակերտական
խորհուրդները, որոնք լավագույնն են ճանաչվել 24 համայնքներում, Սիսիանում
ներկայացրեցին մի քանի բեմականացումներ՝ մարդու իրավունքների խախտումներով:
Աշակերտներն
անդրադարձել էին խղճի, կրոնի և դավանանքի ազատությանը, երեխաների իրավունքներին,
արդար դատաքննությանը, աշխատանքի և այլ իրավունքների: Երեխաները
ներկայացրեցին բռնության, խտրական վերաբերմունքի, անտեսման,
կաշառակերության, աշխատանքի շահագործման դեպքեր:
Բեմականացումներից
հետո քննարկվեցին ներկայացված իրավունքների խախտումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով իրավունքների իրացման կարևորությունը։

Անգեղակոթ համայնքի աշակերտները ներկայացրին դավանանքի ազատության խախտման դեպք

Շամբ համայնքի աշակերտները՝ կաշառակերության դեպքի ներկայացմամբ

Շամբ համայնքի աշակերտները բեմադրեցին դատավարություն

Խոտ համայնքի աշակերտներ.«Գիքորը»՝ ժամանակակից մեկնաբանմամբ

Աշոտավան համայնքի աշակերտները՝ կաշառակերության դեպքի ներկայացմամբ

Պաստառ՝ Անգեղակոթ համայնքի աշակերտների մտահղացմամբ

Պաստառ՝ Սիսիանի թիվ 5 դպրոցի աշակերտների մտահղացմամբ
