Քվեարկության մեկնարկից քսան րոպե անց պարզվել է, որ թանաքը ցնդում է

1/01 ընտրատեղամասում ընտրության մեկնարկից քսանյոթ րոպե անց պարզվել է, որ
քվեարկած անձանց անձնագրում դրված կնիքը ցնդում է: Այդ պահի դրությամբ քվեարկած է եղել
քսաներկու մարդ: Տաթևիկ Բեժանյանն ասում է, որ դիմել են ԿԸՀ և թանաքը փոխել են:  Ժամը իննի դրությամբ արդեն քվեարկել է յոթանասուն
մարդ:

Տեղամասում ականատես ենք դառնում բաց քվեարկության` Ռազմիկ անունով մի պապիկ
լրացրած քվեաթերթիկը ձեռքին դուրս էր եկել քվեախցից: Մի երիտասարդ էլ օգնում էր թերթիկները
ծրարներում դնել:Հանձնաժողովի նախագահը նկատողություն արեց, սակայն նշեց, որ քվեարկության
գաղտնիությունը չի խախտվել:

Հայկուհի Բարսեղյան


ankakh.com

«Ընտրություններ 2012»  իրավական նախաձեռնությունը
մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝
ankakh.com-ի։