NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քվեարկության մեկնարկից քսան րոպե անց պարզվել է, որ թանաքը ցնդում է

1/01 ընտրատեղամասում ընտրության մեկնարկից քսանյոթ րոպե անց պարզվել է, որ
քվեարկած անձանց անձնագրում դրված կնիքը ցնդում է: Այդ պահի դրությամբ քվեարկած է եղել
քսաներկու մարդ: Տաթևիկ Բեժանյանն ասում է, որ դիմել են ԿԸՀ և թանաքը փոխել են: Ժամը իննի դրությամբ արդեն քվեարկել է յոթանասուն
մարդ:
Տեղամասում ականատես ենք դառնում բաց քվեարկության` Ռազմիկ անունով մի պապիկ
լրացրած քվեաթերթիկը ձեռքին դուրս էր եկել քվեախցից: Մի երիտասարդ էլ օգնում էր թերթիկները
ծրարներում դնել:Հանձնաժողովի նախագահը նկատողություն արեց, սակայն նշեց, որ քվեարկության
գաղտնիությունը չի խախտվել:
Հայկուհի Բարսեղյան
ankakh.com
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը
մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝
ankakh.com-ի։
Source Url:
