Կրոնական կազմակերպության ներկայացուցիչը մտադիր է դիմել Եվրադատարան

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Սևանի ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը: Ռոբերտ Ռևազյանը և Անահիտ Սաղաթելյանը պահանջում էին բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 13.07.2011թ.-ին կայացրած վճիռը, որով Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Նրանց վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել էր: 


Կրոնական կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ ինքը լրագրողների աշխատանքը չի խորտնդոտել, ընդհակառակը` լրագրողներն են ներխուժել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածք և առանց պատշաճ ներկայանալու և թույտվություն ստանալու, նկարահանումներ արել: Լրագրողների խոսքերով` Բաղդասարյանը ապտակել է օպերատորին: 

www.hra.am–ի հետ զրույցում Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ իրենք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: