ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգությունն» առաջարկում է ավելացնել հղիության նպաստների չափը. կառավարությունը դեմ է

Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է նախապատրաստել ժամանակավոր անաշխատունակության փոխհատուցման կարգը և չափը փոխելու մասին «Ժառանգություն» կուսակցության առաջարկների վերաբերյալ։ Հարցը կքննարկվի հունվարի 13-ի կառավարության նիստի ընթացքում։
«ժառանգությունը», մասնավորապես, առաջարկում է աշխատող հղիներին փոխհատուցումը տրամադրել աշխատավարձի ողջ չափով, այլ ոչ թե 70 տոկոսով, ինչպես այժմ։ Վաղաժամկետ ծննդաբերության դեպքում առաջարկվում է նպաստի չափը փոփոխության չենթարկել։
Կառավարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ սույն փոփոխությունները լրացուցիչ գումարներ կպահանջեն, որը բյուջեում նախատեսված չէ։ Բացի այդ՝ կառավարությունը, անսալով հասարակության բողոքներին, ինքն է նախաձեռնելու օրենսդրական փոփոխություններ
Աղբյուր՝ http://news.am
Source Url:
