Ներկայացվել է գենդերային իրավիճակը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Վաշինգտոնի գրասենյակի գենդերային հարցերով խորհրդական Քեթրին Կոզարելիին: Հանդիպման ժամանակ նշվել է, որ գենդերային շարժումը Հայաստանում ակտիվացել է 1985 թվականից:

Այս թեմայով համաշխարհային կոնֆերանսից հետո առավել նկատելի են դարձել զարգացումները: Նախկին ԽՍՀՄ տարիներին գոյություն ուներ միայն կանանց հանրապետական խորհուրդ, որն էլ հիմնականում կատարում էր Կոմունիստական կուսակցության հանձնարարությունները: Այսօր Հայաստանում պատկերն այլ է' օրենսդրական առումով այստեղ բացակայում է խտրականությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հրանուշ Հակոբյանը հավաստիացրել է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ կանայք օրենսդրական դաշտում ունենան այնպիսի առավելություններ, ինչպես երեխայի հետծննդյան եռամյա խնամքն է' առանց ախատանքը կորցնելու, այս նույն ժամանակահատվածում' մեկամյա վճարովի խնամքը, 3-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ 1500 դոլար միանվագ նպաստը:

Ընտրական օրենսգրքով համամասնական ցուցակներում նախատեսում է առնվազն 15% կանանց առկայություն եւ ներկայացված ցանկի յուրաքանչյուր տասնյակում առնվազն մեկ կին պետք է լինի: Հայաստանում համալսարանական կրթություն ստացողների շուրջ 60%-ը կանայք են, ուսուցչական, դասախոսական կազմում գենդերային խնդիրներ կան, սակայն տղամարդկանց հետ կապված, քանի որ այստեղ կանայք մեծամասնություն են կազմում' շուրջ 80%, առողջապահության եւ մշակույթի ոլորտում նույնպես գերիշխում են կանայք' 70%: Բոլոր ոլորտներից անհամեմատ տարբերվում է ոստիկանությունը, ուր կանայք միայն 20 % են, սակայն կին դատավորները քիչ չեն' շուրջ 35%:

Ներկայումս պետական ծառայության ոլորտում պատկերը հավասարաչափ է. 50-50, սակայն այստեղ էլ կանանց թիվն աճելու միտում ունի, քանի որ կա խնդիր' պետական մարմիններում աշխատավարձը բավական ցածր է եւ տղամարդիկ գերադասում են զբաղվել բիզնեսով, քան պետական աշխատանքով: Նշենք, որ կանանց թիվը քիչ չէ նաեւ փոքր ու միջին բիզնեսում, ուր արդեն կան հաջողված գործարար կանայք: Կանայք ակտիվ են նաեւ քաղաքացիական ինստիտուտներում, միջազգային կոնֆերանսներում արդեն կարելի է ավելի հաճախ հանդիպել կին զեկուցողների: Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կանայք 9,5 % են' նախկին 3%-ի փոխարեն, կառավարությունում, չնայած միայն երկու կին նախարար կա, բայց կանայք կազմում են մոտ 12%: Կանանց մասնակցությունը քաղաքական կյանքում ապահովելու գործում մեծ անելիք ունեն կուսակցությունները: Նրանք պետք է լիդերներ աճեցնեն: Այս առումով մեծ է նաեւ մասս-մեդիայի դերը:

Ցավոք, քանի որ այն նույպես կազմավորման փուլում է, այս հարցում դեռեւս ճիշտ չի կողմնորոշված: Մեծ է նաեւ ընտանեկան ավանդույթների դերը: Դարեր շարունակ հայ կինը դիտվել է որպես ընտանիքի մայր, երեխաներ կրթող եւ դաստիարակող, ու այսօր դեռեւս քիչ են այն տղամրդիկ, ովքեր խրախուսում են իրենց կանանց, քույրերին' զբաղվելու քաղաքականությամբ, որովհետեւ քաղաքականությամբ զբաղվող կինն ավելի շատ զոհում է, քան շահում: Մեծ է նաեւ տվյալ տարածաշրջանին բնորոշ բարքերի, սովորույթների դերը: «Սակայն երբեք չպետք է մոռանալ, որ պաշտոնում կինը պետք է ընտրվի ոչ նրա համար, որ կին է, այլ որովհետեւ իր կրթությամբ, իմացությամբ ու փորձով համապատասխանում է այդ պաշտոնին»,- շեշտել է Հ. Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարը Քեթրին Կոզարելիին առաջարկել է համատեղ սեմինար կազմակերպել «Կնոջ դերը Սփյուռքի պահպանման գործում» թեմայով:սական կազմում գենդերային խնդի

Ազբյուր` www.armenpress.am