ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունը առողջության համար վնասակար է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան դեպքը։
«Արդեն մենք տեղյակ ենք, որ ձերբակալված անձ կա։ Բայց մենք երեկ արդեն նշել էինք, որ մեզ համար բոլոր վարկածներով էլ, որոնք հետագայում ապացուցվեն, միևնույնն է, պատասխանատվության խնդիր կա, որովհետև սա արդեն առաջին դեպքը չէ, երբ մարդիկ ոստիկանություն են գնում և այնտեղից մահացած են դուրս գալիս։ Կամ պետք է ցուցանակ խփենք ոստիկանության համապատասխան բաժինների կողքին, որ ոստիկանությունը առողջության համար վնասակար է, և մոտ չգան, կամ պետք է մարդիկ վերջապես ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, որովհետև սա առաջին դեպքը չէ... Ղուլյանի գործն եք հիշում, այս դեպքում՝ այս գործը»,- հայտարարեց օմբուդսմենը։
Ինչ վերաբերում է Խալաֆյանի ինքնասպանության վարկածին՝ Արմեն Հարությունյանը նշել է..
«Պետք չէ մեզ համոզել, որ դա իրոք ինքնասպանություն է եղել, որովհետև եթե անգամ դա ինքնասպանություն է եղել, միևնույնն է, ոստիկանություն բերված մարդուն... իրենք պետք է միջոցներ ձեռնարկեն, որ դա էլ չլինի։ Դա միանշանակ մեր կողմից դատապարտվում է»։
