ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Հերբերտ Գևորգյանի և Սահակ Մուրադյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է․ նրանք արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով։
Այդ մասով փաստաբան Վարդուհի Էլբակյանը բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարան։ Ապրիլի 15-ին ստացվել է դատավոր Արմեն Խաչատրյանի որոշումը փաստաբանի բողոքը բավարարելու մասին։
Հիշեցնենք, որ 2009 թ-ի հուլիսի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ քաղաքացիական հագուստներով Կենտրոնի ոստիկանության մի խումբ աշխատկիցներ հարձակվել էին իրազեկման երթի մասնակից ակտիվիստների վրա ու նրանց ծեծի ենթարկել։ Մինչդեռ բռնություն կատարողների փոխարեն՝ ե րիտասարդների նկատմամբ էր հարուցվել քրեական գործ՝ քր․օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով /խուլիգանություն/։ Ի դեպ, նրանցից Տիգրան Առաքելյանը այդ կեղծ մեղադրանով շուրջ 4 ամիս պահվել է կալանքի տակ։
