Սարգիս Հացպանյանը կարող է ազատ արձակվել

27.10.09-s_hacpanyan

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, սուտ մատնության համար դատապարտված Սարգիս Հացպանյանի նկատմամբ սեպտեմբերի 24-ին կիրառվել է Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 7-րդ հոդվածի երրորդ կետը, որով պատժի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով' 10 ամիս 28 օրով եւ թողնվել է կրելու 2 տարի, 7 ամիս եւ 2 օր:

Հայաստանի Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ Ս.Հացպանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը կարող է քննարկվել քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի նոյեմբեր ամսին կայանալիք նիստում:

Hetq.am