ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպանի գործը դատարանում

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ սկսվել է Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի գործով դատաքննությունը Իրավապաշտպանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով(ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալը)։
Հակոբյանի պաշտպան Գայանե Խաչատրյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարանին,, սակայն դատավոր Գագիկ Ավետիսյանը միջնորդությունը մերժել է։
Հակոբյանը ձերբակալվել էր 2009թ. հունիսի 5-ին։ Երևանի քաղաքապետի ընտրությունների օրը՝ մայիսի 31-ին Հակոբյանը որպես դիտորդ գտնվել է մի տեղամասում, որտեղ ականատես է եղել ընտրական գործընթացի խախտումների։ Միջադեպի վերաբերյալ նա հայտարարությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը։ Հակոբյանին հարցաքննության հրավիրելու համար ոստիկանության երկու աշխատակիցներ ծանուցագիր են բերել նրա բնակարան, որտեղ և նրանց միջև վեճ է ծագել։ Ծանուցագիր բերող ոստիկանների ահազանգով լրացուցիչ ոստիկանական ուժեր են հայտնվել դեպքի վայրում(ևս երկու ոստիկան), որից հետո Արշալույս Հակոբյանին արդեն բռնությամբ բերման են ենթարկել ՀՀ Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ և նա դաժան ծեծի է ենթարկել։
Սակայն Ոստիկանությունն ունի իր սեփական վարկածը.իրավապաշտպանն է ծեծել ու հայհոյել ոստիկաններին։ Այս գործով անցնում են երկու տուժածներ՝ Աշոտ Սարգսյանը և Վահե Բադալյանը, որոնց և դատավորը հարց է ուղղել.
«Այդ ո՞ր օրենքով է սահմանված, որ ոստիկանները ծանուցագիր հանձնելու ֆունկցիա են կատարում։ Դուք ոստիկան ե՞ք, թե ցրիչ», հարցին, սակայն տուժած ոստիկանները հիմնավոր պատասխան չեն կարողացել տալ։։
Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 23-ին ժամը 12-ին։
