ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը
Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն, որտեղից նրան տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն: Փաշինյանին ուղեկցել են երեք փաստաբաններ։ Հարցաքննությունից հետո իրավապահ մարմինները նրան ուղեկցել են ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Հունիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը տարածել էր հայտարարություն, որով տեղեկացրել էր, որ մինչև հուլիսի 31-ը դուրս է գալու ընդհատակից՝ չնշելով կոնկրետ օրը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը ընդհատակում անցկացրել է ավելի քան 1 տարի 3 ամիս։
Source Url:
