Փոքր ծրագրերի առաջարկների մրցույթ

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, «Կոալիցիա հանուն վստահության վերականգնման» ծրագրի շրջանակներում հայտարարում է փոքր ծրագրերի առաջարկների մրցույթ: Ծրագրի առաջարկները պետք է ներառեն գործողություններ հետևյալ ոլորտներում՝

• Մարդու իրավունքներ,

• Կոնֆլիկտների հաղթահարում,

• Անցումային արդարադատություն և հաշտեցում,

• Ատելություն սերմանող խոսք,

• Առանց բռնության հաղորդակցություն:

Հայտ ներկայացնելու պահանջները

• Հայտ կարող են ներկայացնել միայն ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացների մասնակիցները (նախապատվություն կտրվի ձևավորված խմբի անունից ներկայացված հայտերին):

• Ծրագրի իրականացումը պետք է սկսվի ոչ ուշ, քան օգոստոսի 5-ին:

• Ծրագրի իրականացումը պետք է ավարտվի և վերջնական հաշվետվություն ներկայացվի մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը:

• Ծրագրի հայտը պետք է ներառի նաև գործողությունների իրականացման նախահաշվարկ:

• «Կոալիցիա հանուն վստահության վերականգնման» ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական աջակցության մասնաբաժինը չպետք է գերազանցի 200.000 ՀՀ դրամը:

• Ֆինանսական աջակցության մասնաբաժինը չպետք է ներառի ընթացիկ աշխատավարձ:

• Ծրագրի առաջարկում պետք է հստակ նկարագրված լինեն՝ խնդիրը և առկա իրավիճակը, նպատակը, գործողությունները և արդյունքները (2 էջի սահմաններում):

• Ծրագրի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. հուլիսի 27-ը:

Ծրագրի հայտը խնդրում ենք ուղարկել csi@csi.am էլեկտրոնային հասցեին՝ հետևյալ վերնագրով՝ Project Proposal_ծրագրի անվանումը: Նամակում խնդրում ենք պարտադիր նշել կոնտակտային տվյալները:

Կոալիցիա հանուն վստահության վերականգնման» ծրագիրն Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից՝ «Կովկասի ինստիտուտ»-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: