Մրցույթ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության Հարավային Կովկասի գրասենյակը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, իրականացնում է նոր տարածաշրջանային ծրագիր. «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառման խթանումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում», որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից:

Բովանդակություն

Հրավիրում ենք իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացնել գրավոր աշխատանքներ ազատազրկման այլընտրանքները թեմայով: Գրավոր աշխատանքում պետք է արտացոլվի հեղինակի հայացքները իր երկրում քրեական արդարադատության քաղաքականության վերաբերյալ: Աշխատանքը պետք է ներառի վերլուծական դատողություններ տվյալ երկրում այլընտրանքային միջոցների ցածր կիրառության մասին, ինչպես նաև՝ ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող մեկ կամ մի քանի միջոցների վերլուծություն, մասնավորապես` հանրային աշխատանքները, այդ երկրներում առկա ազատվելու մեխանիզմները, ինչպես օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատում, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատում, պատժի պայմանականորեն չկիրառում, ազատության սահմանափակում, գրավ, անձնական երաշխավորություն և այլն:

Մասնակիցները պետք է կարողանան հստակորեն բացատրել իրենց պետության քաղաքականությունը (իրավական դաշտը և իրավակիրառ պրակտիկան)` ազատման մեխանիզմների և համայնքային պատիժների/միջոցների առնչությամբ, այդ քաղաքականությունը կիրառելուն ուղղված հնարավոր քայլերը և թե ինչպիսի խոչընդոտներ կարող են հաղթահարվել այդ քաղաքականությունը կիրառելու և դրա թերի կողմերը վերհանելու համար: Ներկայացված աշխատանքները պետք է ներառեն հեղինակի հիմնավորված փաստարկները, ինչը թույլ կտա հետագայում այդ գաղափարները ներկայացնել և պաշտպանել պետական մարմիններում:

Աշխատանքում այլընտրանքային պատիժների և միջոցների միջազգային/եվրոպական չափանիշների և պրակտիկայի ուրվագծումը և հղումը կդիտվի որպես առավելություն:

Պայմաններ

•Դիմելու պահին մասնակիցները պետք է լինեն բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողներ:

•Գրավոր աշխատանքները պետք է ներկայացվեն Word Doc ֆորմատով և ուղարկվեն հետևյալ էլ. փոստի հասցեին` igabunia@penalreform.org, իսկ կրկնօրինակը`zara@csi.am հասցեին: Էլեկտրոնային հաղորդագրությունը վերնագրում նշել «Ուսանողների մրցույթ» կամ Student Contest:

•Գրավոր աշխատանքի թեմայի խորը և համակողմանի դիտարկման համար այն պետք է բովանդակի ոչ պակաս քան 1.500 բառ և ոչ ավել քան 2.000 բառ: Խնդրում ենք պատշաճ կերպով հղում կատարել օգտագործված աղբյուրներին. եզրափակիչ փուլն անցած մասնակիցների աշխատանքները ստուգվելու են հնարավոր գրագողությունը բացառելու և օգտագործված աղբյուրները ստուգելու նպատակով:

•Գրավոր աշխատանքները կարող են շարադրվել հայերեն կամ անգլերեն լեզուներով:

•Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 23–ը, 2014թ.։

Մրցանակներ

Առաջին տեղ – 500 ԱՄՆ դոլար (տեղական արժույթի համարժեքը)

Երկրորդ տեղ – 400 ԱՄՆ դոլար (տեղական արժույթի համարժեքը)

Երրորդ տեղ – 300 ԱՄՆ դոլար (տեղական արժույթի համարժեքը)

Առաջին տեղը զբաղեցրած աշխատանքի հեղինակը կհրավիրվի Թիֆլիսում կայանալիք տարածաշրջանային կոնֆերանսին և կկարողանա ներկայացնել իր աշխատանքը:
Բոլոր երեք տեղերը զբաղեցրած աշխատանքները կհրապարակվեն գիտական ամսագրերում:

Մրցույթի ժյուրին

Պրոբացիոն ծառայությունը ներկայացնող պաշտոնատար անձանցից կազմված հատուկ հանձնաժողովը, հրավիրված իրավաբանները, ակադեմիայի և ՀԿ-ների ներկայացուցիչները կքննարկեն գրավոր աշխատանքները և կկայացնեն որոշում:

Ժամանակացույց

Գրավոր աշխատանքների ներկայացման նոր վերջնաժամկետը հուլիսի 23–ն է։ Երափակիչ փուլ անցած մասնակիցների անունները կհրապարակվեն հուլիսի 30-ին: