«Լրագրողների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում» թեմայով սեմինար-քննարկում

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան (AUNA), Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (CSI) հետ համատեղ, հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու սեմինար քննարկման` «Լրագրողների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում» թեմայով, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում (Այգեստան 11 փողոց, տուն 43):

Սեմինարը կազմակերպվում է «Պաշտպանելու պարտավորություն (R2P). համախմբելով հանրային և քաղաքական կամքը» ծրագրի շրջանակում:

Սեմինարի ընթացքում կներկայացվի Պաշտպանելու պարտավորություն (Responsibility to Protect- R2P) միջազգային նորմը, որը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2005թ. տեղի ունեցած Համաշխարհային գագաթնաժողովում և ուղղված է ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելմանը:

Լրագրողների դերակատարությունը ժամանակակից հասարակության մեջ սահմանափակվում է ոչ միայն տեղեկատվության փոխանակմամբ, այլ հակամարտությունների կանխարգելմամբ, ինչպես նաև դրանց մասին ահազանգմամբ:

Սեմինարը կվարի «Պաշտպանելու պարտավորություն (R2P). համախմբելով հանրային և քաղաքական կամքը» ծրագրի ազգային համակարգող Ամալյա Գրիգորյանը:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (AUNA- www.auna.am ) կողմից ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության (WFUNA- www.wfuna.org) համագործակցությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ամալյա Գրիգորյանին 010 35 11 30,094 93 55 31 հեռախոսահամարներով, կամ amalya@auna.am էլ. հասցեով: