ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ երեք անդամի թեկնածուների ընտրություն
2011թ. hունիսի 27-ից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը լիազորված է առաջադրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 7 անդամներից 3-ին:
Գործընթացի թափանցիկությունը ապահովելու, ինչպես նաև թեկնածուների ավելի լայն շրջանակին ընտրվելու հնարավորություն ընձեռելու համար, Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է ընտրել ԿԸՀ անդամ հանրային մրցույթի միջոցով:
Մինչ 2011թ հուլիսի 10-ը մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուները պետք է Պաշտպանի կողմից ներկայացվեն ՀՀ նախագահին' հաստատման համար:
Այն քաղաքացիները, ովքեր կցանկանան մասնակցել մրցույթին, մանրամասներին և պայմաններին կարող են ծանոթանալ www.pashtpan.am կայքում: