ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մամուլի ասուլիս՝ Լևոն Գուլյանի մահվան տարելիցի կապակցությամբ
Մայիսի 12-ին լրանում է ոստիկանությունում Լևոն Գուլյանի ողբերգական մահվան չորրորդ տարելիցը։
Մայիսի 11-ին տեղի կունենա Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի նախագահ Արման Դանիելյանի և Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանի մամուլի ասուլիսը։
Ասուլիսին կներկայացվի նաև Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելհասենի տեսաուղերձը։
Ասուլիսը տեղի կունենա մայիսի 11-ին' ժամը 12.00-ին, Անի Պլազա հյուրանոցի (Սայաթ-Նովա 19) Դվին սրահում։