ժամը 14-ին ՀՀ փաստաբանների պալատի շենքում տեղի կունենա «Անկախ գործունեություն նորաստեղծ փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից» ծրագրի ներկայացումը

Ապրիլի 8-ին, ժամը 14-ին ՀՀ փաստաբանների պալատի շենքում տեղի կունենա «Անկախ գործունեություն նորաստեղծ փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից» ծրագրի ներկայացումը

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

2005թ. սեպտեմբեր ամսից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Փի-Էյչ Ինթերնեշնլը ներկայացնում են Համայնքային կապեր ծրագիրը Հայաստանում և նախաձեռնում մասնակիցների ընտրության գործընթացը' Միացյալ Նահանգներ վերապատրաստման ուղարկելու նպատակով: "Անկախ գործունեություն նորաստեղծ փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից" մասնագիտական թեմայով կընտրվեն ոլորտը ներկայացնող տաս մասնագետներ' պաշտոնապես գրանցված նորաստեղծ (երկուսից-չորս տարվա պատմություն ունեցող) փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների տնօրեններ' մասնագիտությամբ փաստաբան, և անհատ փաստաբաններ, ովքեր ընդգրկված են ՀՀ Փաստաբանների պալատում, Պալատի կազմում գործող Երիտասարդ փաստաբանների հանձնաժողովում կամ Հանրային պաշտպանի գրասենյակում:

Թեկնածուների ընտրությունը կկատարվի բաց մրցակցության հիմունքով: Վերապատրաստումը կտևի երեք շաբաթ (հուլիսի 8- հուլիսի 29, 2010թ): Ծրագրի ընդհանուր նպատակն է' ապահովել մասնագիտական և մշակութային փոխանակում Հայաստանի և Միացյալ Նահանգների մասնագետների միջև: Փոխանակման ընթացքում հայ մասնակիցները կապրեն ԱՄՆ-ում ընտրված հյուրընկալող ընտանիքներում: Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, բացի նրանցից, որոնք կապված են անձնագրի կամ Հայաստանի սահմաններում կատարված շրջագայությունների հետ:

Առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները կանցկացվեն հայերեն լեզվով, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և վերընտրող հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն բժշկական հետազոտության, որը կկազմակերպվի Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից:

 

Ընդհանուր պահանջներ'

  • Լինել Հայաստանի քաղաքացի

  • Նախկինում J1 վիզայով ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորված այլ վերապատրաստման կամ փոխանակման ծրագրով ԱՄՆ մեկնած լինելու դեպքում բավարարել երկու տարի երկրից դուրս չգալու պայմանը

  • Պատրաստ լինել ապրել ամերիկյան ընտանիքում

  • Անգլերենի իմացությունը պարտադիր չէ:

 

Այլ պահանջներ'

  • Նորամուծություններ ընդունելու պատրաստակամություն և իր կարողություններն ու հմտությունները կատարելագործելու ցանկություն, հատկապես կազմակերպության կառավարման ոլորտում

  • ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հետագա հինգ տարիների ընթացքում իրենց գործունեությունն այդ ոլորտում շարունակելու պլաններ

  • Նախապատվություն է տրվելու երկուսից-հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող երիտասարդ փաստաբաններին, ովքեր նմանատիպ ծրագրերի, հատկապես արտերկրում, չեն մասնակցել: Բացի վերը նշված չափանիշներից, ընտրության ժամանակ հաշվի է առնվելու նաև ընտրվող անձանց համատեղելիությունը խմբում:

Դիմումին կից խնդրվում է ներկայացնել'

  • Փաստաբանական գործունեության արտոնագրի պատճեն

  • Գրասենյակի գրանցման վկայականի պատճեն

 

Ծրագրի ներկայացումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 8-ին և 14-ին, ժ. 16:00-ին,

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի շենքում (Երևան, Զաքյան փող. 3):

 

Ծրագրի դիմում-հայտը կարող եք գտնել Համայնքային կապեր ծրագրի կայքում www.ccarmenia.am կամ վերցնել Փի-Էյչ

Ինթերնեշնլի հայկական մասնաճյուղի գրասենյակից (Երևան, Պարոնյան փող. 8/8): Նախքան դիմելը, խնդրում ենք հանգամանորեն ծանոթանալ ընտրության փուլերին և մեխանիզմներին, որոնք ներկայացված են վերը նշված կայքում:

 

Մրցույթին մասնակցելու համար'

 

ԼՐԱՑՐԵՔ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԵՔ ՄԻՆՉԵՎ 2010 թ. ԱՊՐԻԼԻ 21-ը, ժ.18:00

ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ'

Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան

ՀՀ, Երևան 0015, Պարոնյան փող. 8/8

 

Համայնքային կապեր ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ' զանգահարելով Փի-Էյչ Ինթերնեշնլի հայկական մասնաճյուղ, ծրագրի ղեկավար' Նունե Ամիրյանին (093 42 24 31) կամ ծրագրի համակարգող' Քրիստինե Ճգնավորյանին (094 41 42 35), ինչպես նաև գրասենյակ' (374 10) 53-67-83 , 53-82-57, 53-86-76 (106 կամ 107 ներքին համարներով), երկուշաբթի-ուրբաթ օրերին, 9:30-18:30: