ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) մամուլի ասուլիս
Հունիսի 25-28-ը Երևան է ժամանելու Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը, որի կազմում են ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը, գործադիր տնօրեն պարոն Անտուան Բերնարը, արտաքին կապերի բաժնի տնօրեն տիկին Իզաբել Շեբան և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն տիկին Ալեքսանդրա Կուլաևան: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա 2010 թվականի ապրիլին Երևանում կայանալիք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում:
Հունիսի 26-ին, Խոշտնագումների զոհերի աջակցության միջազգային օրը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հրավիրում է մամուլի ասուլիս։
Ասուլիսում կներկայացվի Իրավապաշտպանների պաշտպանության Օբսերվատորիայի 2008թ. տարեկան զեկույցը, որում տեղ է գտել Հայաստանին նվիրված մի մաս։ Ասուլիսի մասնակիցները կներկայացնեն նաեւ Արդարադատության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում փաստաթուղթը։
Ասուլիսը տեղի կունենա հունիսի 26-ին ժամը 11։30 Մարիոտ հյուրանոցի Սաթենիկ դահլիճում։
FIDH-ի մասին՝
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH) միջազգային հասարակական կազմակերպությունը գործում է 1922 թվականից։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Ֆրանսիայում։ Կազմակերպությունը 1948 թ-ի Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների սկզբունքային հետևորդն է: Այն ներառում է 155 անդամ կազմակերպություններ՝ 5 մայրցամաքներից: Այսօր FIDH-ը իրականացնում է հազարից ավելի առաքելություններ,' հետազոտություններ, դիտորդական աշխատանք դատարաններում և դասընթացներ շուրջ հարյուր երկրներում: FIDH-ը նաև խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, UNESCO-ում, Եվրախորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև դիտորդական կարգավիճակ' Մարդու և ժողովուդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովում: FIDH-ի Հայաստանի անդամ կազմակերպությունը Քաղաքացիական հասարակության ինստիտուտն է։