Քաղաքացիական համաժողով, նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին

Շաբաթ օրը` նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Րա‎ֆֆի Հովհաննիսյանի և Վազգեն Մանուկյանի կողմից համակարգվող նախաձեռնող խումբը հրավիրում է Քաղաքացիական բաց համաժողով, որին մասնակցելու են անվանի մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, դասախոսներ, գործարարներ, մասնագետներ, ուսանողներ եւ լայն հանրության այլ շերտերը ներկայացնող համաքաղաքացիներ:

Քաղաքացիական համաժողով, նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին` Կառավարության նիստերի մեծ դահլիճում:

Հասցեն` Մելիք-Ադամյան 1 (մուտքը` Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքի ետնամասից):

Բոլորի համար մուտքն ազատ է, հրավիրատոմսեր չեն լինելու: