NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քաղաքացիական համաժողով, նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին
Շաբաթ օրը` նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի և Վազգեն Մանուկյանի կողմից համակարգվող նախաձեռնող խումբը հրավիրում է Քաղաքացիական բաց համաժողով, որին մասնակցելու են անվանի մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, դասախոսներ, գործարարներ, մասնագետներ, ուսանողներ եւ լայն հանրության այլ շերտերը ներկայացնող համաքաղաքացիներ:
Քաղաքացիական համաժողով, նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին` Կառավարության նիստերի մեծ դահլիճում:
Հասցեն` Մելիք-Ադամյան 1 (մուտքը` Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքի ետնամասից):
Բոլորի համար մուտքն ազատ է, հրավիրատոմսեր չեն լինելու:
