ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ
«Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայկական գրադարանային ասոցիացիան, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, կազմակերպում են «Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ։
«Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Նամակ-շարադրությունը պետք է արտացոլի հեղինակի վերաբերմունքը Աննը Ֆրանկին և նրա պատմությանը։
Մրցույթի պայմանները
* Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիները:
* Շարադրությունը պետք է գրված լինի հայերեն լեզվով։
* Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 800 բառը:
* Շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 30-ը (ներառյալ):
* Շարադրությունները պետք է ուղարկել annefrank@csi.am հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Նամակ Աննը Ֆրանկին»։
* Շարադրության հետ նամակում մասնակիցները պետք է նշեն անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը (քաղաք/համայնք) և հեռախոսահամարը:
* Մրցույթի արդյունքներով 12 լավագույն հեղինակների համար Երևանում կկազմակերպվի Աննը Ֆրանկին նվիրված հատուկ միջոցառումների ծրագիր (ապրիլի 16-17)։
* Ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայանալիք ծրագրի ամփոփիչ միջոցառման մասը կլինի նաև լավագույն հեղինակների պարգևատրման արարողությունը։