ՔՀԻ–ն իրականացրեց կազմակերպությունների զարգացման, պլանավորման և կառավարման վերաբերյալ աշխատաժողով

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն օգոստոսի 29-30-ը Ծաղկաձորում կազմակերպեց երկօրյա աշխատաժողով կազմակերպությունների զարգացման, պլանավորման և կառավարման թեմայով։ Աշխատաժողովը կազմակերպվել էր Չեխիայի դեսպանատան ֆինասնավորմամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ ռազմավարական պլանավորման և իրականացման միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների 18 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան իրենց գիտելիքները խորացնելու և վերապատրաստվելու հետևյալ թեմաներով՝ միջոցառումների պլանավորում և կազմակերպում, բյուջեների պլանավորում և բաշխում, կազմակերպության ֆինանսական ռեսուրսների ճիշտ կառավարում, կամավորների ներգրավում, կազմակերպության զարգացման և հանրային կապերի արդյունավետության բարձրացման նպատակով սոցիալական մեդիայի կիրառում և այլն։
Դասընթացները վարեցին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը և կազմակերպության աշխատակազմի անդամների Զառա Սահակյանը և Մարիամ Սարգսյանը։

Վերապատրաստումը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական պարապմունք՝ գիտելիքների ամրապնդման նպատակով։ Գործնական աշխատանքներից մեկի շրջանակում հանձնարարվեց որևէ միջոցառման պլանավորում և կազմակերպում՝ բյուջեի կազմում։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ իրականացրեցին հանձնարարությունը՝ նշելով, որ դա իրենց աշխատանքի անբաժանելի մասն է, և լավ միջոցառում ունենալու համար անհրաժեշտ է ճիշտ պլանավորում։

«Աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ ռազմավարական պլանավորման և իրականացման միջոցով» ծրագիրն իրականացվում է ՔՀԻ կողմից Չեխիայի «NESENHUTI Brno», Վրաստանի «Abkhazientercon Fund» և Ադրբեջանի «Democracy Monitor» կազմակերպությունների հետ համագործակցությամբ և Չեխիայի հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ - See more at: http://hra.am/hy/position/2014/09/15/training#sthash.EC9ORyF9.dpuf