ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ–ն աջակցում է հարավկովկասյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը
Հուլիսի 17-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ «Կազմակերպության ստրատեգիական պլանավորում» թեմայով եռօրյա դասընթաց, որը կազմակերպել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Չեխիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող՝ «Աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ ռազմավարական պլանավորման և իրականացման միջոցով»։
Դասընթացին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի 18 ներկայացուցիչ։
Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները՝ կազմակերպության կարողությունների վերլուծություն, կարիքների, նպատակների և խնդիրների սահմանում, ռազմավարության մշակում, ֆինանսական պլանավորում և վերահսկում, մրցունակ ծրագրերի և բյուջեի պատրաստում, ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների հետ աշխատելու և համագոծակցելու, սոցիալական ցանցերում կազմակերպությունը ներկայացնելու հմտություններ։
Վերապատրաստված մասնակիցները, կիրառելով իրենց ձեռքբերած գիտելիքները, առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է մշակեն իրենց կազմակերպության կամ նախաձեռնող խմբի ռազմավարական պլանը, իսկ դասընթացավարները աջակցեն և խորհրդատվություն մատուցեն առցանց ռեժիմով։
«Աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ ռազմավարական պլանավորման և իրականացման միջոցով» ծրագիրն իրականացվում է ՔՀԻ կողմից Չեխիայի «NESENHUTI Brno», Վրաստանի «Abkhazientercon Fund» և Ադրբեջանի «Democracy Monitor» կազմակերպությունների հետ համագործակցությամբ և Չեխիայի հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։