ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեդիացիայի դասընթաց օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների համար
Դեկտեմբերի 20-22-ը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Աղվերանում իրականացրեց «Մեդիացիան որպես իրավական մշակույթի ժամանակակից գործիք» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի և իրավախախտում կատարած երեխաների վերականգնողական կենտրոնների ընդհանուր առմամբ 30 աշխատակիցներ։
Դասընթացը վարեց Ուկրաինայից հրավիրված մեդացիայի փորձագետ Տատյանա Խուդյակովան: Մասնակիցներին ներկայացվեցին մեդիացիայի (միջնորդության) սկզբունքները և կանոնները, կոնֆլիկտների կարգավորման եղանակները, ինչպես նաև՝ «վերականգնողական արդարադատություն» հասկացությունը և դրա սկզբունքները: Հատուկ ուշադրություն դարձվեց քրեական գործերով և ընտանեկան հարցերով մեդիացիայի անցկացման առանձնահատկություններին: