ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանները վերապատրաստվեցին որպես մեդիատորներ
Նոյեմբերի 26-29-ը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ և Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության աջակցությամբ Աղվերանում իրականացրեց «Մեդիացիան որպես իրավական մշակույթի ժամանակակից գործիք» թեմայով դասընթացների շարք: Թրեյնինգին մասնակցեցին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ու տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները, ընդհանուր առմամբ՝ 60 ոստիկան:
Դասընթացը վարեց Ուկրաինայից հրավիրված մեդացիայի փորձագետ Տատյանա Խուդյակովան: Մասնակիցներին ներկայացվեցին մեդիացիայի (միջնորդության) սկզբունքները և կանոնները, կոնֆլիկտների կարգավորման եղանակները, ինչպես նաև՝ «վերականգնողական արդարադատություն» հասկացությունը և դրա սկզբունքները: Հատուկ ուշադրություն դարձվեց քրեական գործերով և ընտանեկան հարցերով մեդիացիայի անցկացման առանձնահատկություններին:
Միջոցառման ներկա ոստիկաններից 21-ը մասնակցեցին նաև նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը անցկացված «Մեդիատորի հիմնական հմտություններ» թեմայով վերապատրաստման դասընթացների շարքին:
Լուսանկարները՝ www.hra.am–ի