ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զրկված են կրթվելու և աշխատելու իրավունքից
73-ամյա Էմմա Վարդանյանն արդեն 3 տարի է` կարոտում է ամեն օր աշխատանքի
գնալը, մարդկանց հետ շփվելն ու մարդկանց պիտանի լինելը: Կրճատումների
պատճառով ծրագրավորողի աշխատանքը կորցնելուց հետո կայուն աշխատավարձի
պակասն էլ է զգում. ստացած թոշակը բավարարում է միայն տան ծախսերին, իսկ
Էմման շատ նպատակներ ու ծրագրեր ունի. ուզում է անգլերեն սովորել, պարի
խմբակ հաճախել և այլն։
«Ինձ Էմմա ասեք, ի՞նչ «Էմմա ծյոծյա», կամ
Էմմա տատի»,- այսպես է տիկին Էմման ասում բոլոր այն երիտասարդներին, ովքեր
նրան «Դուք»--ով են դիմում։ Նա ասում է, որ իրեն իր թոռների ու նրանց
ընկերների հասակակից է զգում, առանց հոգնելու կարող է կիլոմետրերով քայլել,
արշավների գնալ, այգի մշակել։ Էմման սիրում է նաև երգել, օգտվում է
համացանցից, ակտիվ է սոցիալական կայքերում: Այժմ էլ, երբ չի աշխատում,
անընդհատ մտածում է, թե ինչպես դրսևորի իր մեջ կուտակված էներգիան ու
գաղափարները։ Ասում է, որ ուզում է աշխատել, ինչպես նաև՝ սովորել և
կատարելագործել անգլերենի իմացությունը, սակայն տարիքի պատճառով անընդհատ
հանդիպում է խոչընդոտների: