ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայ և թուրք իրավապաշտպանները խոսել են Հայոց ցեղասպանության մասին
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Միջազգային խորհրդի անդամներ Արտակ Կիրակոսյանը (Հայաստան) և Յուսուֆ Ալաթաշը (Թուրքիա) վերջերս Փարիզում քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի և երկու պետությունների միջև հաշտեցման հեռանկարի մասին։
«Թուրքիան պետք է ընդունի, որ ցեղասպանություն է իրագործել բնակչության մի մասի նկատմամբ, և միայն դրանից հետո կարող է քննարկվել խնդրի արդարացի լուծման հարցը, այնպիսի լուծման, որը զոհերին կբավարարի՝ առնվազն բարոյապես»,– ասել է Յուսուֆ Ալաթաշը։
Մանրամասները՝ FIDH–ի տեսանյությում։
Source Url: