ՄԻՊ զեկույցում «գաղտնի հարցումներից» բացի կան նաև խախտման կոնկրետ օրինակներ

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը ՀՀ–ում արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացրեց։ Հակասական կարծիքների ու քննադատությունների պատճառ դարձավ հատկապես անանուն հարցումների միջոցով բացահայտված՝ դատական համակարգում շրջանառվող կաշառքի չափերի և տրման մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվությունը։

Բարձրացած աղմուկի մեջ բավարար ուշադրության չարժանացավ զեկույցի երկրորդ հատվածը՝ Արդարադատության խորհրդի և Վճռաբեկ դատարանի՝ վերջին տարիներին կայացրած որոշումների վերլուծությունը։

Ըստ էության, հենց այս վերլուծությունն է կոնկրետ փաստերով ցույց տալիս դատական համակարգում կիրառվող երկակի ստանդարտներն ու օրենքի կամայական կիրառումը, ինչի հետևում, ամենայն հավանականությամբ, թաքնված են այն կոռուպցիոն ռիսկերը, որոնց մասին խոսել են հարցմանը մասնակցած փաստաբանները, դատախազները, դատավորները, իրավաբանները և այլ փորձագետներ։

Ստորև ներկայացնում ենք www.hra.am –ի հրապարակումները ՄԻՊ զեկույցում տեղ գտած փաստերի հիման վրա, որոնք վերաբերում են Արդարադատության խորհրդի և Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներին։

Վճռաբեկ դատարանը բողոքների ընդունումը կամ մերժումը չի պատճառաբանում. ՄԻՊ զեկույց

Արդարադատության խորհուրդն օրենքը կիրառում է կամայականորեն. ՄԻՊ զեկույց