ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Human Rights Watch-ը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին և ՀՔԾ պետին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր մտահոգություն է հայտնում վերջին երեք շաբաթների ընթացքում Երևանում խաղաղ հավաքների մասնակիցների և քաղաքացիական ակտիվիստների վրա ֆիզիկական հարձակումների աճի վերաբերյալ։
Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլիամսոնը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ կոչ անելով ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները անհապաղ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև՝ հստակեցնելու, որ նմանատիպ բռնարարքները ցուցարարների նկատմամբ չեն հանդուրժվելու:
«Ելնելով 5 տուժողների հետ Human Rights Watch-ի արած հարցազրույցներից՝ մեզ մոտ տպավորություն է առաջանում, որ հարձակումները նպատակ ունեն համատեղ ջանքերով ահաբեկել ցուցարարներին, խոչընդոտել նրանց ազատ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, ինչպես նաև՝ նախազգուշացնող հաղորդագրություն ուղարկել մյուս ակտիվիստներին»,– ասված է նամակում:
Նամակն ամբողջությամբ՝ այստեղ։
