Դեղերը և ծառայությունները թանկ են, արտոնություններից չեն կարող օգտվել

«Սալվարդ» հիմնադրամը և «Գործընկերություն և ուսուցում»
ՀԿ-ն Սիսիանի
և
Գորիսի
հինգ
համայնքների  բուժամբուլատորիաներում կատարել
են
ուսումնասիրություն՝
պարզելու
կենսաթոշակառուների
առաջնային
բուժօգնության
հասանելիությունը
և
մատչելիությունը:
Թեման
պատահական
չի
ընտրվել.
համայնքի
բնակիչները
հասարակական
կազմակերպությունների
հետ
հանդիպման
ժամանակ
մշտապես
բարձրացրել
են
այդ
խնդիրը:

Մոնիթորինգն իրականացվել է 2011թ. մեկնարկած «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի
շրջանակներում,
որն
իրականացնում
է
«Վորլդ
Վիժն
ինթերնեշնլ»
միջազգային
բարեգործական
կազմակերպության
հայաստանյան
մասնաճյուղը՝
«Հայաստանի
հելսինկյան
կոմիտե»
և
«Քաղաքացիական
հասարակության
ինստիտուտ»
իրավապաշտպան
հասարակական
կազմակերպությունների
հետ
համատեղ։

Մոնիթորինգի
արդյունքները

Տարածաշրջանում գործում է առողջության առաջնային պահպանման հինգ կենտրոն, որոնցից յուրաքանչյուրը սպասարկում է 5-6
համայնքի:

«Դիտարկված բուժկետերում հիմնականում բացակայում
են
կոմունալ
կենցաղային
պայմանները:
Երեք
բուժկետում
չկա
սանհանգույց,
ջեռուցվում
է
միայն
երկու
բուժկետ,
մեկ
բուժկետ
չունի
էլեկտրականություն:
Ոչ
մի
բուժկետ
ապահովված
չէ
հեռախոսակապով»,-
մոնիթորինգի
դիտարկման
արդյունքները
ներկայացնելիս
նշեց
«Վորլդ
Վիժն-Հայատանի»
Սիսիանի
տարածաշրջանային
զարգացման
ծրագրի
աշխատակից
Գայանե
Մեսրոպյանը
սեպտեմբերի
27-ին
Սիսիանում
կազմակերպված
քննարկման
ժամանակ:

Իսկ բուժծառայություններից օգտվող կենսաթոշակառուների հետ հարցազրույցները
ցույց
են
տվել,
որ
նրանց
համար
առողջապահական
ոլորտի
առաջնային
խնդիրներից
են
դեղերի
թանկությունը
(30%), ծառայությունների
թանկ
լինելը
(21%), թեև
ամբուլատոր-պոլիկլինիկական
ծառայություններն
անվճար
են,
համայնքը
սպասարկող
բուժամբուլատորիայի
հեռու
լինելը
բնակավայրից
(20 %) և
այլն:

Բուժքույրերը նշել են, որ թոշակառուներին անվճար բուժսպասարկման
և
արտոնյալ
պայմաններով
տրամադրվող
դեղերի
մասին
տեղեկացնում
են
տնայցերի,
հանդիպումներ,
խորհրդատվությունների,
բուկլետների
և
գրականության
տրամադրման
միջոցով:
Մինդեռ
կենսաթոշակառուների
35%-ը
տեղյակ
չէ,
որ
մատուցվող
ծառայություններն
անվճար
են:

Անվճար և 30% զեղչով տրամադրվող դեղորայքի մասին տեղյակ չէ հարցված կենսաթոշակառուների կեսից ավելին
(53%-ը),
մնացածը
տեղյակ
է,
սակայն
նրանց
միայն
16%-ն
է
օգտվում
այդ
արտոնությունից:

«Պատճառներից մեկն այն է, որ  կենսաթոշակառուների
շրջանում
ամենատարածված
հիվանդությունների՝
սրտի
անբավարար
աշխատանքի
և
հիպերտոնիաի
դեպքում
անվճար
դեղորայք
չի
տրամադրվում»,-
նշում
է
Գայանե
Մեսրոպյանը
և
առաջարկում,
որ
այդ
հիվանդությունների
համար
օգտագործվող
դեղորայքը
նույնպես
ներառվի
անվճար
դեղերի
ցանկում:

Անվճար
դեղորայքը՝ բուժաշխատողների
համար գլխացավանք

Քննարկմանը ներկա առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենները միաձայն բողոքեցին, որ անվճար դեղորայքի տրամադրման գործառույթն իրենց համար իսկական գլխացավանք է:

«Դա մեծ պատասխանատվություն է՝ մեծ աշխատատարության և զրո դրամ եկամուտով»,-
նշեց
«Դարբաս»
առողջության
կենտրոնի
տնօրեն
Անուշ
Ներսիսյանը:

«Գիտությունը զարգանում է, ուզում ես լավ դեղորայք նշանակել, բայց իրավունք չունես պատվիրես դա, քանի որ հաստատված ցանկ գոյություն ունի: Իսկ հիվանդի մոտ, բնականաբար, առաջանում է դժգոհություն»,- ասում է «Գորայք»
առողջության
կենտրոնի
տնօրեն
Կարինե
Հարությունյանը:

Բուժաշխատողները խնդրում են իրենց «ազատել դեղորայքից», և առաջարկում
են  դրա փոխարեն կենսաթոշակառուների թոշակն ավելացնել,
որպեսզի
նրանք
ի
վիճակի
լինեն
գնել
իրենց
անհրաժեշտ
դեղերը:

Արտոնությունը
կա, բայց
չեն կարողանում
օգտվել

Սիսիանի և Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներում մեծ խնդիր
է
առաջանում
նաև
զեղչով
տրամադրվող
դեղորայքի
արտոնության
հետ
կապված:

«Պետությունը սահմանել է, որ չաշխատող և հաշմանդամության կարգ չունեցող
կենսաթոշակառուն
ունի
30% զեղչի  իրավունք
բայց
իրավունքը
մի
բան
է,
այն
իրականացնելու
հնարավորություն
ստեղծելը՝
մեկ
այլ
բան»,-
ասում
է
ՎՎՀ
Սիսիանի
տարածաշրջանային
զարգացման
ծրագրի
աշխատակից
Աշոտ
Բաբայանը
և
հավելում,
որպետությունը
պետք
է
պայմաններ
ստեղծի,
որ
կենսաթոշակառուները
կարողանան
օգտվել
այդ
արտոնությունից:

Բուժաշխատողներն ասում են, որ 30% զեղչն, իրականում, չի գործում, և իրենք ավելի հաճախ այդ կենսաթոշակառուներին անվճար
են
դեղեր
տալիս:

Ոչ մեկի համար պարզ չէ, թե ում և ինչպես պիտի դիմի չաշխատող կենսաթոշակառուն այդ դեղորայքը գնելու համար, ինչպես պիտի ապացուցի, որ չի աշխատում և, ի վերջո, որտեղից պիտի գնի զեղչով դեղորայքը:

Քննարկման մասնակիցները բողոքում են, որ գյուղական
համայքներում
դեղատուն
չկա,
քանի
որ
չունեն
բարձրագույն
կրթությամբ
մասնագետ՝
դեղագործ:

«Նախկինում շրջիկ դեղատուն կար, դա հանեցին, բայց փոախարենը ոչինչ չստեղծեցին»,- ասում է բուժաշխատող
Անուշ
Ներսիսյանը
և
առաջարկում
բուժքույրերին
դեղորայք
վաճառելու
լիցենզիա
տրամադրել:

«Ոչ թե
բուժող բժիշկ
ենք, այլ՝
գրագիր»

«Գորայք» առողջության կենտրոնի տնօերն Կարինե Հարությունյանն էլ  բողոքում է չափից դուրս շատ պահանջվող գրագրությունից:

«Գրագրությունն այնքան շատ է , որ մեկ օրում հազիվ մեկ հոգու կարող ես սպասարկել, մինչև պահանջվող թղթերը լրացնում ես, օրը վերջանում է»,- ասում է նա:

«Մեզ դրաձրել են գրագիրներ, ոչ թե բուժող բժիշկ ենք, այլ ՝գրագիր. մեր գործը թողած, հիվանդին մոռացած՝ աառավոտից իրիկուն գրում ենք»,- բողոքում է բուհաստատության տնօրենը:

Քննարկման կազմակերպիչները հավաստիացրեցին, որ ծրագրի
ավարտով
իրենց
գործունեությունը
չի
ավարտվում:
Իրենք
բարձրաձայնված
բոլոր
խնդիրները
հասցնելու
են
պատկան
մարմիններին
և
շարունակելու
են
հետևողական
լինել,
որ
դրանք
լուծումներ
գտնեն: