Կրթությունից դուրս մնացող երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է

Երեխաները պարտադիր կրթությունից դուրս են մնում հիմնականում սոցիալական վատ վիճակի և հատուկ կարիքներ
ունենալու պատճառով: Սա Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված
«Ուսուցումից դուրս մնացած երեխաների կրթության
իրավունքի պաշտպանությ
ուն» ծրագրի տվյալներն
են:

Ծրագրի նպատակն էրբացահայտել կրթությունից դուրս մնացած երեխաներին,
պարզել կրթությունից դուրս մնալու պատճառները, մշակել առաջարկություններ և դրանք  ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման
մարմիններին, հասարակական կազմակերպություններին:

Ուսումնասիրությունն իրականացվել
է 9 մարզերի 54 համայնքներում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:

«Ուսումնասիրվող 55 համայնքներում գրանցվել են 101 երեխաներ,
ովքեր տարբեր պատճառներով դուրս են մնացել հիմնական կրթությունից, այսինքն չեն ավարտել
գոնե 9-րդ դասարանը, որն օրենսդրությամբ պարտադիր է»,-  ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ
Հասմիկ
Հովհաննիսյանը:

Այդ երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են:

«Ծնողները պատճառաբանում են, որ երեխաներին դպրոց չեն կարողանում
տանել, որովհետև չունեն հագուստ, կոշիկ կամ գրենական պիտույքներ»,- ասում է Հելսինկյան
կոմիտեի գործադիր տնօրեն, երեխաների իրավունքների մասնագետ Սիրվարդ Մամիկոնյանը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ երեխաների մի մասը նաև
օգնում է ծնողներին՝ լուծելուսոցիալական խնդիրներ: Մանավանդ
գյուղական համայնքներում շատ են սեզոնային աշխատանքի
պատճառով
դպրոց չհաճախող կամ դասերից հաճախակի բացակայող երեխաները, ովքեր ներգրավված են գյուղատնտեսականաշխատանքներում
կամ այլ գործ են անում գումար վաստակելու համար:

«Պետք է մեր կառավարությունը
և բոլոր շահագրգիռ կազմակերպությունները կարողանան գոնե նվազագույն պայմաններով ապահովել
այդ ընտանիքներին, որ սոցիալապես անապահով
լինելու պատճառով երեխաները դուրս
չմնան կրթությունից»,- նշում է Սիրվարդ Մամիկոնյանը:

Իսկ Հասմիկ Հովհաննիսյանը կարծում  է, որ շատ կարևոր է, երբ ծնողների համար կրթությունն
 առաջնային դեր ունի, քանի որ ուսումնասիրությունը
ցույց է տվել, որ նույն սոցիալական պայմաններում գտնվող որոշ ընտանիքներից երեխան հաճախում
է դպրոց, իսկ մյուսներից` ոչ: 

Ուսումնասիրության տվյալներով` կրթությունից դուրս մնացած 101 երեխաներից
30-ը դպրոց չեն հաճախում  կրթության առանձնահատուկ
պայմանների կարիք ունենալու պատճառով: Պատճառներից մեկն այն է, որ տվյալ համայնքում չկա հատուկ կամ ներառական դպրոց, և ծրագիրն իրականացնողներն
առաջարկում են մշակել համապատասխան մեխանիզմ՝  ներառական կրթությունը հասանելի դարձնելու բոլոր
համայնքներում:

Քիչ չեն դեպքերը, երբ ծնողներն
ամաչում կամ խուսափում են իրենց հատուկ կարիքներով երեխաներին տանել հատուկ կամ ներառական
դպրոցներ:

«Պետք է մեծ աշխատանք տարվի ծնողների
հետ
` իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար»,- եզրակացնում
է Սիրվարդ Մամիկոնյանը:

Ուսումնասիրության ընթացքում
հայտնաբեր
վել են նաև երեխաներ, ովքեր թեև հաշվառված են դպրոցում, բայց դասերից
հաճախ են բացակայում: «Ուսուցիչներն ընդառաջում են նրանց, բացակա չեն նշանակում, և ստացվում է, որ նրանց կրթությունը կրում է
ձևական բնույթ»
,- ասում է Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչն` ավելացնելով,
որ այդպիսի երեխաներ շատ են եղել Լոռվա մարզում:

Կրթությունից հաճախ դուրս են
մնում ներընտանեկան խնդիրներ ունեցող երեխաները կամ բնակավայրը հաճախակի փոխող ընտանիքների
երեխաները:

Մոնիթորինգի ընթացքում դիտարկվել
են նաև հասարակական վայրերը, շուկաների, եկեղեցիների շրջակայքը` թափառաշրջիկ կամ մուրացիկ
երեխաներ հայտնաբերելու նպատակով: Մեկ երեխա հայտնաբերվել է Գյումրու քաղաքային գերեզմանոցում
և մեկը` Լոռու մարզում: «Բայց իրենք շատ խոցելի են, խուսափում են մարդկանցից, և մենք
չենք կարողացել իրենց հետ խոսել, ճշտել` ովքեր են, ինչու են հայտնվել փողոցում»,- ասում
է Սիրվարդ Մամիկոնյանը:

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում
թափառաշրջիկ կամ մուրացիկ երեխաներ չեն հայտնաբերվել:

Հայաստանի հելսինկյան կոմիտեն
առաջարկում է վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել դպրոց չհաճախող երեխաների
համար, արդյունավետ դարձնել պատկան նախարարությունների,  մարզպետարանների համապատասխան վարչությունների,
բաժինների և ՏԻՄ-երի համագործակցությունը՝ կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության
իրավունքի ապահովման նպատակով:

«Այդ երեխաները ոչ միայն կրթական
համակարգից են դուրս մնում, այլև` մի ամբողջ սոցիալական համակարգից՝ դրանից բխող բոլոր
հետևանքներով: Եվ պետությունը պետք է ունենա միասնական քաղաքականություն, համակարգային
մոտեցում այդ խնդրի լուծմանը հասնելու համար»,- այս կարծիքին է «Քաղաքացիական հասարակության
ինստիտուտ» ՀԿ Խորհրդի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր
քարտուղար Արտակ Կիրակոսյանը, ով նաև ԿԳՆ  հատուկ
հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող խմբի խորհրդինախագահն
է:

Նրա կարծիքով` պետական մարմինները,
գերատեսչությունները պետք է խոստովանեն, որ այս խնդիրը հնարավոր չէ միայնակ լուծել:
Կիրակոսյանն առաջարկում է կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները լուծելու
համար ստեղծել հատուկ ցանց, որտեղ ներգրավված կլինեն բարեգործական, իրավապաշտպան կազմակերպություններ,
լրագրողներ, պետական մարմիններ:

Կիրակոսյանի կարծիքով` ցանցը
պետք է աշխատի յուրաքանչյուր երեխայի խնդրի լուծման վրա և տարվա վերջում ներկայացնի
հաշվետվություն` շեշտը դնելով ոչ թե քանակական, այլ որակական արդյունքների վրա:

Մերի Ալեքսանյան