ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անձրևանոցը թույլատրվել է, իսկ վրան` ոչ

Արդեն 8-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին թույլատրվել է միայն անձրևների ժամանակ և գիշերը Ազատության հրապարակում հովանոց տեղադրել:
«Ժառանգության» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և Լարիսա Ալավերդյանը երեկ հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ` հրապարակում վրան տեղադրելու համար:
«Պետք է, ցավոք ,արձանագրենք, որ ոստիկանապետը անզոր է, ոստիկանապետը ասաց, որ մինչև երեկո ձեզ կպատասխանեմ: Որոշումը ինքը չի կայացնում, եզրակացնում ենք, թե որտեղ է կայացվում որոշումը»,-ցավով ասում է Անահիտ Բախշյանը:
Երեկ բավականին ուշ զանգել են պատգամավորներին և տեղեկացրել, որ թույլատրվում է անձրևանոց և գազի տաքացուցիչ տեղադրել:Սակայն այդ ժամին հնարավոր չի եղել անձրևանոց գնել:
Գիշերը պարոն Հովհաննիսյանը անցկացրել է երկու կիսաանձրևանոցների տակ, սակայն անձրեաջուրը կիսաանձրևանոցների արանքից լցվել է նրա վրա:
Առավոտյան անձրևանոցը տեղադրելուց ևս ոստիկանների հետ խնդիրներ են առաջացել,քանի որ նշել են, որ որոշումը դեռ իրենց չի հասել:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
