Մամլո հաղորդագրություն. ԺԿ

ՀՀ իշխանությունները սկսել են ավելի բիրտ ու հետևողականորեն հետապնդել այլախոհության ցանկացած դրսևորում: Դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք է ընտրել աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի նկատմամբ: 

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը սատարում է վաստակաշատ մարզիկին` համոզմունք հայտնելով, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը կապված է նրա խիստ ընդդիմադիր կեցվածքի հետ, հետևաբար ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: ԺԿ նախագահը խստագույնս դատապարտում է իշխանությունների անհանդուրժելի գործելակերպը, երբ տվյալ պարագայում չեն հարգվում անգամ Հայրենիքի հանդեպ վաստակաշատ մարզիկի ունեցած ծառայություններն ու պատկառելի կենսագրությունը:

Ժողովրդական կուսակցության
լրատվական ծառայություն
17.03.2011