ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենը եկավ, բայց լռեց

Բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև քաշքշուկ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձում էր պարզել, թե ինչու քաղաքացիները չեն կարող օգտվել Սահմանադրությամբ իրենց վերապահված ազատ տեղաշարժվելու իրավունքից: Ոստիկանները թույլ չէին կանգնել Կառավարության շենքի մոտ:
ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը այսօր ոստիկաններից ամեն կերպ փորձում էր պարզել, թե արդյոք Կառավարության շենքը ռազմավարական նշանակություն ունի, որ ոստիկանները արգելում են խաղաղ ցուցարարներին այնտեղ կանգնել:
Այդպես էլ Արմեն Մարտիրոսյանը չստացավ իրեն հուզող հարցի պատասխանը:
Զարուհի Փաստանջյանն էլ նշեց, որ ոստիկանների գործողությունները իրենց մեջ պարունակում են հանցակազմ:
«Տարբեր հոդվածներով այս մարդկանց նկատմամբ կարելի է գործ հարուցել և վճիռ կայացնել: Իհարկե դատական ատյաններին դիմելը և իրավապահ մարմինների գործողությունները ՀՀ ում վիճարկելը հաջողություն չի ունենում»,- նշեց պատգամավորը:
ԱԺ պատգամավորների բողոքը լսեց նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հրայր Թովմասյանը խոստացավ, որ այդ հարցը անպայման կներկայացնի վարչապետին:
Իսկ Կարեն Անդրեասյանը նշեց, որ օգտվում է իր լռելու իրավունքից և լրագրողների ոչ մի հարցի չի պատասխանի: Նա միայն նշեց, որ իր հնարավորությունների սահմաններում կաջակցի պատգամավորներին:
Իսկ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի կարծիքով`այս բողոքի ակցիաները պետք են «Ժառանգությանը» և Հայ Ազգային կոնգրեսին, որոնք խնդիր ունեն «իրենց կուսակցություններին միացնել ևս 2 կամ 3 հոգու»:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
