ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վարչապետը խոստացել է երկու ժամից պատասխանել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը և Ստեփան Սաֆարյանը վարչապետի հետ հանդիպման ժամանակ պահանջել են պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանապետին, Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին, ՊՊԾ պետի տեղակալ Խաչիկ Ավետիսյանին: Վերջիններս, ըստ «Ժառանգության» պատգամավորների, դրսեւորել են հակօրինական պահվածք եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել են ուժ:
Մեզ հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ վարչապետը իրենց ներկայությամբ հանձնարարել է ոստիկանապետին` ծառայողական քննություն սկսել այդ պաշտոնյաների նկատմամբ և խոստացել, որ արդեն ժամեր անց կհրապարակվեն քննության ընթացքի մասին տեղեկություններ:
Պատգամավորը նաև հայտնեց, որ եթե պատասխանը իրենց չբավարարի, խմբակցությունը դատական գործ կհարուցի օրինազանց ոստիկանների դեմ:
Տեղեկացնենք, որ նախորդ շաբաթ Գյումրիում, ապա փետրվարի 28-ին քաղաքապետարանի մոտ, իսկ այսօր կառավարության շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ:
Այսօր հրմշտոցի արդյունքում վնասվածքներ են ստացել «Ժառանգության» պատգամավորները:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
