ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
4000 դոլարանոց մեքենան վաճառում են 1500 դոլարով

«Վարորդները քաղաքական պայքարի չեն դուրս եկել, սոցիալական կռիվ են անում»,-ասում է Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների մամլո խոսնակ Լևոն Բարսեղյանը:
Այսօր ժամը 16-ին վարորդները հավաքվելու են Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբում: Այսօր լրանում է վարորդների հայտարարած վերջնաժամկետը:
Հիշեցնենք, որ նրանք կառավարությանը հորդորել էին մինչև փետրվարի 28-ը խնդրի իրական լուծումներ գտնել` թողնելով կոսմետիկ միջոցառումները , որոնք վերաբեմում են վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծմանը:
Կառավարությունը որոշել է ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծմանն աջակցելու նպատակով ՀՀ քաղաքացիներին պետբյուջեի միջոցների հաշվին արտոնյալ վարկեր տրամադրել:
«Փաստորեն Կառավարությունը թողնում է խնդրի լուծումը անփոփոխ` անտոկոս վարկ, որը պետք է մարվի 6 ամսում », - ասում է Լևոն Բարսեղյանը , հավելելով ,որ վարորդների պնդմամբ իրենք այդ ժամանակահատվածում չեն կարող վարկը մարել:
Ըստ Լևոն Բարսեղյանի` այսպիսի իրավիճակում վարորդները 2 ելք ուեն` մեքենաները վաճառել Թբիլիսիի շուկաներում կամ էլ դիմել Վրաստանի նախագահին` քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
Նա նաև տեղեկացնում է, որ վարորդները Թբիլիսի շուկաներում տհաճ անակնկալների են հանդիպում. չորս հազար դոլարով գնված մեքենան ստիպված վաճառում են 1500 դոլարով, քանի որ շուկայում տեղյակ են վարորդներ անելանելի վիճակի մասին:
«Մինչև երեկո հայերի մեքենաներին նույնիսկ չեն մոտենում, երեկոյան էլ ասում են թե մեքենան պետք է ասենք 1500 դոլարով վաճառի, մեր վարորդներն ճար չունեն , վաճառում են »,-ասաց նա:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
