Բարեփոխումներն՝ ընթացքի մեջ

ՀՀ Արդարադատության նախարարությունում շարունակվում են աշխատանքնային գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված բարեփոխումները, որոնք Նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել էր հանրությանն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

1. «Թեժ գծեր». ՀՀ Արդարադատության նախարարության ստորաբաժանումներին և կառույցներին ուղղված դիմումներին, հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, հասարակության հետ անմիջական կապը խորացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, սկսել են գործել քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման հետևյալ հեռախոսահամարները.
ՀՀ Արդարադատության նախարարություն` 35 83 99
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` 34 22 29
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` 52 45 16
Քրեակատարողական ծառայություն` 44 22 73
էլ. փոստ` info@moj.am :
2. «Ծանուցող ցուցատախտակներ». Քաղաքացիների սպասարկումը բարելավվելու և հեշտացնելու նպատակով նոտարական գրասենյակներում, ինչպես նաև ՔԿԱԳ ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմիններում և բոլոր տարածքային բաժիններում տեսանելի վայրում սկսվել են տեղադրվել ցուցատախտակներ, որտեղ զետեղված են.
1. Դիմումի ձևանմուշներ` պետական գրանցման, պետական հաշվառման և պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ ստանալու համար, տեղեկություններ` լրացման կարգի և փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին,
2. պետական գրանցման, պետական հաշվառման և տեղեկություններ ստանալու համար վճարվող պետական տուրքերի հաշվեհամարները և վճարման ենթակա գումարի չափը,
3. աշխատանքի օրերը և ժամերը:

Պետական ռեգիստրի կայքում` www.stateregistry.am, տեղադրվել է նաև առևտրային կազմակերպություն գրանցելու համար հիմնադիրների ժողովի արձանագրության, հիմնադրի որոշման և կանոնադրության նմուշային ձևերը, ինչպես նաև անվճար տեղեկություններից օգտվելու ձևերը:

Այս մասին հաղորդում է ՀՀ արդարադատության մամուլի ծառայությունը