Զարուհի Պետրոսյանի գործով քննչական գործողություններն ավարտված են

«Զարուհի Պետրոսյանի սպանության գործի նախաքննությունը թեև դեռ չի ավարտվել, բայց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության գործողություններն ավարտվել են»,- hra.am-ին հաղորդեց Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի փաստաբան Գոռ Մարգարյանը:

Այժմ գործն ուղարկել են զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի դատախազություն, որտեղ մեղադրական եզրակացություն կազմելուց հետո գործը կուղարկեն արդեն Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան:

Մարգարյանը նաև հայտնում է, որ այս շաբաթվա ընթացքում արդեն պարզ կդառնա գործի ճակատագիրը:

Նշենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի հետևանքով: 

Կարինե Իոնեսյան

www.hra.am